Սիրունի՛կ, նախշո՛ւն կաքավիկ:

Երգը կյանքի զարթոնքի մասին է: Երգի հերոսը նկարագրված է այսպես. Սիրունի՛կ, սիրունի՛կ, Սիրունի՛կ, նախշո՛ւն կաքավիկ: Երգը կաքավիկի մասին է:

Նա ունի խատուտիկ, փափուկ թևիկներ, պստիկ կտուց, կարմիր տոտիկ:

Երգն ունի ուրախ տրամադրություն: Իմ կարծիքով այս երգը երգել են դաշտում ծաղիկներ հավաքելուց:

Երգը կարող եք լսել այստեղ:

Արև բացվեց թուխ ամպերեն,

Կաքավ թռավ կանաչ սարեն,

Կանաչ սարեն` սարի ծերեն,

Բարև բերավ ծաղիկներեն:    

            Սիրունի՛կ, սիրունի՛կ,     

            Սիրունի՛կ, նախշո՛ւն կաքավիկ:   

Քո բուն հյուսած ծաղիկներով,

Շուշան, նարգիզ, նունուֆարով:

Քո տեղ լցված ցող ու շաղով,

Քնես-կելնես երգ ու տաղով:                                                                                                                                                              

Քո թև փափուկ ու խատուտիկ,

Պստի կտուց, կարմիր տոտիկ,

Կարմիր-կարմիր տոտիկներով

Կշորորաս ճուտիկներով:                                                                                                                                                                  

Երբ կկանգնես մամռոտ քարին,

Տաղեր կասես ծաղիկներին,

Սարեր, ձորեր զվարթ կանես,

Դարդի ծովեն սիրտ կհանես:

Առաջին օրը դպրոցում

Ես երբ առաջին անգամ ծաղիկնրը ձեռքիս դպրոց էի գնում, շատ ուրախ էի, բայց շատ էի ամաչում: Երբ մայրիկս ասաց, որ տուն է գնում, նույնիսկ ամաչում էի լացեի: Բայց ուսուցչուհիս այնքան լավն էր ու բարի, որ նույնիսկ տուն գնալ չէի ուզում:

Ամառային արձակուրդներին

Այս ամառ մեզ հյուր էին եկել իմ զարմիկները՝ Օֆելյան և Վանիկը, այդ պատճառով մենք ոչ մի տեղ չգնացինք: Մենք իրար հետ շատ հետաքրքիր խաղեր ու հանդեսներ էինք կազմակերպում, որին ներկա էին լինում մեր բոլոր հարևանները և ընկերները: Երբ հովն ընկնում էր, մենք լողում էինք մեր լողավազանում: Բակում խաղում էինք մեր ընկերների հետ: Երկոները գիրք էինք կարդում և քննարկում: