Месяц: Ноябрь 2015
Մի անգամ վախը մտավ մի աղքատ մարդու սիրտ: Նա մտածում էր,որ այնտեղ ապահով կլինի, որովհետև նա բոլոր հարուստների սրտերում մահացավ և կարծում էր, որ աղքատն իր գործն է անում և հազիվ ծայրը ծայրին հասցնում: Ինչու՞ պետք է նրան սպանի: Այդ օրվանից աղքատը չէր գնում հանդ աշխատելու: Վախը արդեն սկսում էր մտածել, որ իրեն ոչ ոք չի սիրում, որովհետև ուր նա գնում էր միյայն վատ բաներ էին պատահում: Բայց աղքատը հախթահարեց վախը և սկսեց ամեն օր գնալ աշխատանքի: Վախը շատ էր փոշմանել, որ սկզբից չէր մտել այդ մարդու սիրտը: Վախը ուրախ էր, որ դուր էր եկել աղքատին:
Մազի և եղունգների խնամք
Ամուր, փայլուն, հարթ եղունգները առողջության նշան են: Երկարած, չխնամված եղունգների տակ հավաքված կեղտը և մանրէները առաջացնում են հիվանդություններ և ճիճուներ: Եղունգները պետք է մաքուր պահել, ամեն օր մի քանի անգամ լվանալ ձեռքերը, կտրել եղունգները ամեն շաբաթ լողանալուց հետո, որ փափուկ լինեն: Ձեռքերի եղունգները կտրում ենք կլորավուն, իսկ ոտքերինը՝ ուղիղ:
Մաշկի խնամք
Մաշկը մեր արտաքին ծածկույթն է: Այն ունի տարբեր ու շատ կարևոր նշանակություններ: Մաշկը մեզ պաշտպանում է արտաքին միջավայրի վնասակար ազդակներից՝ ցրտից, շոգից, արևից, քամուց, փոշուց, մանրէներից, խոնավությունից և այլն: Որ մաշկը առողջ լինի, այն պետք է մաքուր պահել և խնամել:
Մաշկը ունի երեք շերտ՝
1.վերնամաշկ
2.բուն մաշկ
3.ենթամաշկային ճարպային շերտ
Վերնամաշկը անընդհատ փոխվում է: Բուն մաշկում գտնվում են մազարմատները, քրտնքագեղձերը և ճարպագեղձերը:
Մաշկը լինում է չոր և յուղոտ: Ցուրտ ամիսներին մաշկը խնամում ենք քսելով յուղոտ քսուկներ՝ Վազելին, Գլիցերին: Տարվա շոգ եղանակին մաշկը պաշտպանում ենք արևապաշտպան քսուկներով: Մաշկը պետք է ամեն օր լվանալ տաք ջրով և օճառով: