Առասպել Ակն աղբյուրի մասին

akn

Հայկական լեգենդներում ու առասպելներում կենարար ջուրը հաճախ է գովաբանվում: Հայստանում ջուր քիչ կա: Հորդ, տեղատարափ անձրևներ հազվադեպ են գալիս: Շատ տեղերում նույնիսկ չկա ջրի մի կաթիլ: Իսկ կաթիլը նույնպես ջուր է: Նույնիկս Սևանը համարում են վիթխարի քարի վրա երկնքից ընկած մի կաթիլ, իսկ այդ քարը Հայաստանն է:

Մի թափառական նկարիչ, որ հրաշքով փրկվել էր թուրքական յաթաղանից, օտար ափերում իր հայրենիքը կտավի վրա պատկերել էր մի մեծ քարի ու ջրի կաթիլի տեսքով: Դա աղբյուր էր, որին նկարիչը Հայաստանի խորհրդանիշն էր դարձրել:

Ասում են` Հայաստանում ամեն աղբյուր իր պատմությունն ունի: Մի աղբյուր կա` Ակն աղբյուրը, որտեղ ամեն տարի` համբարձման տոնին, առավոտ վաղ հրեշտակները մի անմահական խնձոր են դնում այս ջրի մեջ: Ով լուսաբացին շուտ գա, նա կտեսնի այդ խնձորը, բայց հենց որ ձեռքը երկարի` վերցնելու, խնձորն իսկույն կանհետանա…

Քանդակագործության վեհապանծ վարպետները նկարիչների և բանաստեղծների օգնությամբ հոյակապ հուշարձան-աղբյուրներ են շինել ու դարերի ընթացքում պահպանել ազգային գեղեցիկ զարդանախշերը:

Հուշարձան աղբյուրը հնուց ի վեր մարմնավորել են քարի ու ջրի սրբազան կապը և դարձել են Հայաստանի յուրօրինակ

 

 

Որդան կարմիր

Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագիր մատյանների էջերին վառ կարմիր գույնի շատ գեղեցիկ ման­րանկարներ կան: Դրանց գույներն այնքան պայծառ են, որ թվում է, թե նկարվել են բոլորովին վերջերս, այլ ոչ թե դարեր առաջ: Այդ նկարների համար օգտագործված ներկը ստացել են փոքրիկ միջատից, որը հայտնի է հայկական որդան կարմիր անունով: Այն տարածված է եղել Արարատյան դաշտում:

Հայկական որդան կարմիրը համարվել է աշխարհի ամե­նագեղեցիկ ներկերից մեկը: Այն կոչվել է «արքայական ծիրանի», քանի որ դրանով էին ներկում արքայական հանդերձները: Այս ներկով է դրվել «կարմիր թանաքով» ստորագրությունը, որն արքաների և կաթողիկոսների մենաշնորհն էր:Նրանից պատրաստում էին նաև հակաբորբոքային և ջերմիջեցնող դեղամիջոցներ:

Որդան կարմիրի ներկատներ են եղել Արտաշատ ու Դվին քաղաքներում: 13-րդ դարից սկսած որդան կարմիր ներկի արդյունահանումը նվազում է, ապա՝ դադարում: Հետագայում միջատից ներկ ստանալու եղանակները մոռացվում են: Այժմ փորձեր են արվում վերականգնելու դրանք: Գաղտնիքը, սակայն, դեռևս լրիվ վերծանված չէ:Որդան կարմիրը պահպանվում է [1] արգելոցում՝ Արազափ գյուղի մոտ, սակայն արգելոցը չի ապահովում միջատի լիարժեք պահպանությունը։

Այս միջատի արուն և էգը միմյանցից զգալիորեն տարբերվում են: Արուն ավելի նման է չափերով մեծ մոծակի, իսկ էգը՝ թրթուռի: