Ինձ ամենից շատ դուր է եկել փոքրիկ շրջմոլիկը՝Ջիմի Բալիզետը: Նա յոթ տաեկան էր, երբ մայրը մահացավ, թողնելով նրան և փոքրիկ քուրիկին՝Պոլլիին հարբեցող հոր խնամքին: Շուտով հայրն ամուսնանում է իրենց հարևան միսիս Բերկի հետ: Նա նույնպես խաբեբա, կոպիտ և հարբեցող էր: Միսիս Բերկը հորը տրամադրում էր Ջիմի դեն, Ջիմին հաց չէր տալիս ուտելու, ծեծում էր նրան, քուրիկի խնամքը նույնպես նրա վրա էր դրված: ՈՒ մի օր, երբ նա իր քրոջն էր պահում, Պոլին ասիճաններից ցած գլորվեց և Ջիմը վախից փախավ, բաց նա չէր դադարուն մտածել քրոջ մասին: Այդպես նա հայտնվեց փողոցում, կամարների տակ: Նա ստիպված էր գողություն անել, որպեսզի սովից չմեռնի: Կյանքի ցանկացած փորձության նա դիմանում է և մնում է նույն բարի ու ազնիվ տղան: Ու երբեք տուն չվերադարձավ:
- Ինչի՞ կամ ո՞ւմ մասին էր գիրքը և ինչպիսի՞ն էր գրքի գլխավոր հերոսը:
Գիրքը Ջիմի Բալիզետի մասին էր, նա շատ բարի էր և ազնիվ, Ջիմը երբեք չի խաբում:
2. Ի՞նչ ծիծաղելի դեպքեր են տեղի ունեում գրքում և ո՞րն է քեզ համար գրքի ամենազարմանալի հատվածը:
Գրքում ծիծաղելի հատված չկար: Ինձ համար ամենազարմանալին այն էր, որ այդքանից հետո Ջինը մնաց նույն ազնիվ տղան:
3. Ի՞նչ ես կարծում հեղինակն այդ գիրքը գրել է, որ ի՞նչ սովորեցնի քեզ:
Հեղինակը մեզ սովորեցնում է պայքարել կյանքում լավագույնին հասնելու համար:
4. Քո կարծիքով գիրքն ինչո՞ւ այդպիսի ավարտ ունեցավ, այլ ավարտ մտածե՞լ ես:
Իմ կարծիքով գիրքն այդպիսի ավարտ ունեցավ, որովհետև Ջիմը լավ մարդ էր և ամենալավին էր արժանի: Ես կուզեի, որ նա վերջում տուն վերադառնար: