Աշնանային տնային առաջադրանքներ մայրենիից

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Հարցեր և առաջադրանքներ

Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,

Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Նկարիր այդ պատկերներից մեկը:

  1. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:

Ես սիրում եմ մայրամուտը, երբ արևը մայր է մտնում և լուսինը դուրս է գալիս, երևվում են նաև ատղերը:

Դիտիր տեսանյութը՝

https://www.youtube.com/watch?v=mxq0L_bhyCU#t=33

5.2-3 նախադասությամբ նկարագրիր ֆիլմի մայրամուտը:

Այդ տեսանյութում նկարագրված էր մայրամուտ, երբ ձմեռ էր և ձյուն էր եկել, ամեն ինչ շատ գեղեցիկ էր:

Համեմատիր Սահյանի նկարագրած մայրամուտը ֆիլմի մայրամուտի հետ:

Համո Սահյանի մայամուտում աշուն էր նկարագրված, իսկ  տեսանյութում նկարագրված էր ձմեռը:

 

 

 

Իմ կյանքի օրերը

Ես ապրել եմ մի քանի տարի և ինը օր: Ես մի քանի տարի օգնել եմ իմ մայրիկին տան գործերում: Օգնել եմ նրան իմ դասերը կատարելով և լավ սովորելով: Մի օր էլ ես մի թոռոմած բույս տեսա և նրան մոտովորապես ութ օր խնամեցի, ջրեցի: Նա աճեց ու փարթամացավ: Մի անգամ էլ օգնել եմ իմ ընկերուհուն: Նա իր բաճկոնը թողել էր հանդերձարանում, ես գտա և նրան վերադարձրի:

Հայր մեր

Դ. Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս
Ամէն

Բառարան

  • յերկինս- երկնքում
  • եղիցի- լինի, թող լինի
  • հանապազորդ- ամենօրյա
  • զպարտիս- մեղքերը
  • որպէս- որպեսզի
  • ի չարէ- չարից

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թարգմանեք հետևյալ արտահայտությունները:
  • Եղիցին կամք Քո-Թող Ձեր կամքը լինի:
  • յերկինս եւ յերկրի-Երկնքում և երկրի վրա:
  • Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն-Եվ մեզ փորձության առաջ մի կանգնեցրու:
  • այլ փրկեա զմեզ ի չարէ-Այլ փրկիր մեզ չարից:
  1. Ինչպես ես հասկանում հետևյալ արտահայտությունը՝ թող լինի կամքը քո ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա:

Դուք եք տերը երկնքում և երկրի վրա:

  1. Ինչ է նշանակում հանապազօրյա հաց:

Ամենօրյա հաց:

  1.  Ինչ արքայության մասին է խոսվում այստեղ՝ Զի քո է արքայութիւն:

Խոսում է երկնային արքայության մասին, որտեղ իշխում է Աստված:

  1. Քո կարծիքով ինչո՞ւ է աղոթքում բոլոր «քո» բառերը գրված մեծատառով:

Որովհետև աոթքում <<Քո>> -ն վերաբերվում է Աստծուն:

 

Հոյ Նազան

Նազանը մի աղջիկ է, որին գովաբանում են, շատ են սպասում նրա գալուն: Նա նման է գարնան ծաղիկներն, նման է օդում սվառնող սպիտակ աղավնիներին: Նրան սիրում են անգամ թիթեռնիկները, շատ են սպասում նրա գալուն, թռչունները պտտվում են  նրա գլխավերևում:

https://www.youtube.com/watch?v=VuDa1pVTx4A

7rf76dftu-13