Երկու ընկեր

erku-ynkerՄի անգամ երկու ընկեր վիճեցին և նրանցից մեկը մյուսին ապտակեց: Մյուսը ցավ զգաց, բայց ոչինչ
չասելով, գրեցավազին:
«Այսօր իմ լավագույն ընկերը ապտակեց ինձ»:

Նրանք շարունակեցին գնալ և գտան մի օազիս, որի ակունքում որոշեցին լողալ: Նա ով ապտակ էր
ստացել սկսեց խորտակվել, բայց ընկերը փրկեց նրան: Երբ նա ուշքի եկավ, գրեց քարի վրա.
«Այսօր իմ լավագույն ընկերը փրկեց իմ կյանքը»

Նա, ով ապտակել էր և որը փրկել էր իր ընկերոջ կյանքը, հարցրեց ընկերոջը:

Երբ ես քեզ վիրավորեցի, դու գրեցիր ավազին, իսկ այժմ դու գրեցիր քարին: Ինչու՞

Ընկերը պատասխանեց.

-Երբ ինչ որ մեկը մեզ նեղացնում է, մենք պետք է դա գրենք ավազին, որպեսզի քամիները
կարողանան մաքրել դրանք:Բայց երբ ինչ որ մեկը, ինչ որ լավ բան է անում, մենք պետք է փորագրենք դա քարին, որպեսզի ոչ մի քամի չկարողանա դա մաքրել:

 

 

Փշատերև ծառը

Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի Ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

 

  1. Դեղինով նշված բառերը դուրս բեր տեքստից և գրի դրանց բացատրությունը
    խորհդավոր – Կարևոր նշանակություն ունեցող
    բացատում – Բաց տեղ
    բուրմունքով — Բույր
    զգեստներ — հագուստներ
    սոսափում — վախենալ
    պարծենում – իրենով հիանում
    դալար — Կանաչով պատված
    շքեղ – ճոխ
    բվին — բու

 

  1. Կանաչով նշված բառերը դուրս գրիր տեքստից և գրի դրանց առաջին արմատները` չհնչյունափոխված տարբերակով:

    փշատերև- փուշ
    Ընկերություն- ընկեր
    տերևակալում- տերև
    Ծաղկաթերթերով- ծաղիկ
    մերկացան- մերկ
    սնկեր- սունկ

 

  1. Մոխրագույնով նշված են այն տեղերը, ուր տառ է բաց թողած, դրանք լրացրու, բայց գույնը չփոխես:

    հագնում
    երբ
    առաջին
    խնդրում
    ամանորյա

 

  1. Տեքստի մեջ վադագույնով ընդգծիր այն հատվածը, որից իմացանք, թե ինչու Ձմեռ Պապը փշատերևին «Տոնածառ» անվանեց:
    Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

 

  1. Բնութագրեք փշատերևին 3 հատկանիշով:
    Փշատերևը բարի էր, հոգատար և բարեհոգի:
  2. Ինչով էին աշնանը պարծենում անտառի ծառերը:
    աշնանը անտառի ծառերը պարծենում էին իրենց զարդոնքով:
  3. Քո կարծիքով ինչու՞ եղևնին իր խաղալիքները կախեց մյուս ծառերի վրա:
    Եղևնին իր խաղալիքները կախեց մյուս ծառերի վրա, որովհետև նա այդ ցավը իր վրա զգացել էր և ուզում էր, որ մյուսներն էլ չզգայն:
  4. Ընդամենը մեկ բառով ասա

Ա. Ինչպիսին էր այս պատմվածքը
Այս պատմվածքըը բարեխիղճ էր:

Բ. Ինչ գույնի էր
Այս պատմվածքը կանաչ:

Գ. Ինչ զգացիր
Ես զգացի ուրախություն:

%d6%83%d5%b7%d5%a1%d5%bf%d5%a5%d6%80%d6%87%d5%ab%d5%af%d5%a8

Աստղագիտությունը Հայաստանում

Հայկական լեռնաշխարհ իբնակիչները դեռևս հնագույն ժամանակներում ծանոթ էին աստղագիտությանը և առաջիններից մեկն են, որ աստղալից երկինքը բաժանել են համաստեղությունների: Այդ մասին են վկայում մեր լեռնաշխարհում հայտնաբերված և Ք.ա. VII—II հազարամյակներին թվագրվող հազարավոր աստղագիտական բնույթի ժայռապատկերները, Մեծամորի’ աստղագիտական դիտումեերի համար նախատեսված հարթակները (Ք. ա. 2800—2600 թթ.), Քարահունջի աստղադիտարանը (Ք. ա. II հազարամյակ):

Աստղագիտությունը զգալի առաջընթաց է ապրել հին և միջնադարյան Հայաստանում: Հատկապես ուշադրության են արժանի VII դարի հայ մեծ գիտնական Անանիա Շիրակացու տիեզերագիտական հայացքները: Նա ճիշտ էր բացատրում Լուսնի փուլերի առաջացումը, Արեգակի և Լուսնի խավարումերն, երկնքում երևացող լուսավոր շերտը’ Ծիր Կաթինը, համարում էր պայծառ և թույլ աստղերի կուտակում, որի լույսը մեզ միաձույլ է երևում:
XI դարում հայտնի էր տոմարագետ Հովհաննես Սարկավագը (Իմաստասերը), որը զբաղվել է հայկական տոմարի կարգավորման հարցերով:
Հայաստանում աստղագիտությունը վերելք ապրեց Բյուրականի աստղադիտարանի հիմեադրումից (1946 թ.) հետո: Կարճ ժամանակում այն դարձավ աշխարհի առաջատար աստղադիտարաններից մեկը: Նրա հիմեադիր, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի առաջ քաշած գաղափարները և հայտնագործությունները կանխորոշեցին աստղաֆիզիկայի հետագա զարգացման ուղին ողջ աշխարհում:nkar-erk

Երկրակեղևի կառուցվածքը

Երկրակեղևն ունի շերտավոր կառուցվածք: Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմնական տեսակ’ մայրցամաքային և օվկիանոսային։
Մայրցամաքային երկրակեղևը եռաշերտ է: Վերին շերտը նստվածքային ապարների շերտն է: Նստվածքային ապարների շերտի տակ գրանիտային ապարների շերտն է, իսկ դրա տակ’ բազալտային ապարների շերտը։ Երկրակեղևի առավելագույ նհաստությունը 80 կմ է:

Օվկիանոսային երկրակեղևը բարակ է, հաստությունը 5—10 կմ է: Այն կազմված է միայն նստվածքային և բազալտային ապարների շերտերից:
Երկրի միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է։ Այդ պատճառով անընդհատ շարժվում է նաև երկրակեղևը, որի հետևանքով տարբեր տեղամասերում ապարաշերտերը կոտրատվում են, թեքվում, բարձրանում, իջնում կամ ծալքավորվում: Գիտնականները պարզել են, որ երկրակեղևում տեղի են
ունենում երկու տեսակի շարժումներ’ ուղղաձիգ և հորիզոնական: Ուղղաձիգ շարժումների հետևանքով երկրակեղևի տարբեր տեղամասեր դանդաղորեն բարձրանում են կամ իջնում: Հորիզոնական շարժումների ժամանակ երկրակեղևի առանձին տեղամասեր մի դեպքում մոտ են ու հաջորդում են իրար, սեղմվում’ առաջացնելով ծալքեր, մյուս դեպքում հեռանում են իրարից’ առաջացնելով խզվածքներ։
Երկրակեղևի առավել շարժունակ, անկայուն տեղամասերում, որոնք կոչվում են երկրածալքեր(գեոսինկլինալներ), կան գործող հրաբուխներ, և հաճախ լինում են ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին երկրածալքերը համընկնում են լեռնային շրջանների հետ:
Երկրակեղևում կան նաև համեմատաբար կայուն, անշարժ տեղամասեր, որոնք կոչվում են հարթակներ (պլատֆորմներ): Այս տեղամասերում չկան գործող հրաբուխներ, չեն լինում ուժեղ երկրաշարժեր:
Երկրի մակերևույթին դրանք համընկնում են հարթավայրերի հետ:
nkar-mek

Երկրաշարժ

Երկրաշարժերը ստորերկրյա ցնցումներն են և Երկրի մակերևույթի տատանումները: Դրանք ծագում են երկրակեղևում կամ միջնապատյանի վերին մասում հանկարծակի տեղաշարժերի, ճեղքումների ու խզումների հետևանքով և տարածվում մեծ հեռավորությունների վրա:

Երկրաշարժը բնության ահեղ երևույթներից է: Երկրաշարժի հետևանքով մի քանի րոպեի ընթացքում կարող են ավերվել քաղաքներ ու գյուղեր, զոհվել տասնյակ հազարավոր մարդիկ:
Ծովափնյա շրջաններում երկրաշարժն ուղեկցվում է ջրի հսկայական ալիքներով, որոնք ցամաքի մեծ տարածքները ծածկում են ջրով:
Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում են խզում և ապարների տեղաշարժ, կոչվում է երկրաշարժի օջախ: Օջախի վերևում գտնվող Երկրի մակերևույթի մասը կոչ¬վում է երկրաշարժի վերնակենտրոն (էպիկենտրոն): Երկրակեղևի տեղաշարժերը կարող են առաջանալ տարբեր խորություններում; Հիմնականում երկրաշարժի օջախները 10—50 կմ խորության վրա են: Երկրաշարժի վերնակենտրոնում մակերևույթի ցնցման ուժն առավելագույնն է: Որքան վայրը վերնակենտրոնից հեռու է, այնքան այղ ուժը փոքր է:
Երկրաշարժի ուժը չափվում է պայմանական միավորներով’ բալերով։ Մեկ բալից թույլ երկրաշարժերը չեն գրանցվում: Դրանք «զգում են» միայն հատուկ սարքերը: Մարդիկ երկրաշարժը զգում են 3-4 բալ ուժգնության դեպքում: 7 բալից բարձր երկրաշարժերը համարվում են ավերիչ: 1988 թ. Սպիտակի երկրաշարժը 9-բալանոց էր: Այն առաջացրեց մեծ ավերածություններ և խլեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանք:
Երկրաշարժը դեռևս հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել: Ամեն տարի Երկրի վրա տեղի է ունենում տարբեր ուժգնության մոտ 1 միլիոն երկրաշարժ: Փաստորեն, մեր մոլորակում յուրաքանչյուր րոպեի ընթացքում տեղի է ունենում միջին հաշվով երկու երկրաշարժ: Երկրաշարժեր առավել շատ են լինում երկրածալքերում, որտեղ երկրակեղևը ավելի շարժունակ է: Այն վայրերը, որտեղ ավելի հաճախ են տեղի ունենում երկրաշարժեր, կոչվում են սեյսմիկ գոտիներ։ Ճարտարագետներն առաջարկում են այդպիսի վայրերում կառուցել այնպիսի շինություններ, որոնք ստորգետնյա ցնցումների դեպքում համարյա չեն ավերվում: Այդպիսի շինություններ կառուցվել են, օրինակ, Ճապոնիայում, որտեղ շատ հաճախ են երկրաշարժեր լինում: Կան քարտեզագրքեր, որտեղ ցույց են տրված երկրաշարժի առումով վտանգավոր
վայրերը:
images1
nkar

Առցանց դաս մայրենիից

07.12.2016 տնային առաջադրանք
Ասաց և թողեց գնաց, որ կռվի Մսրա Մելիքի հետ: Նա տեսավ թե ինչ շատ է Մսրա Մելիքի զորքը ասաց.
-Երկնքում աստղերը կարող ես հաշվել, բայց նրա զորքը չես կարող հաշվել: Բայց ես կկռվեմ նրա զորքի դեմ:
Դավիթը գնաց բարձրացավ սարի գագաթին և կանչեց.
-Ով քընած է՝ արթուն կացեք,
Ով արթուն է՝ ձիե՛ր թամբեք,
Ով թամբեր է՝ զենքե՛ր կապեք,
Ով կապեր է՝ էլե՛ք, հեծեք.
Չ’ասեք Դավիթ գող գող էկավ,
Գող-գող գընաց»։
Մսրա Մելիքի զորքից  մի ծերունի դուրս եկավ և Դավթին ասաց.
-Դավի՛թ, ինչու՞ ես ուզում սպանել այդ ամեղ մարդկանց: Նրանք մեխք չունեն, նրանց Մսրա Մելիքն է ստիպել, որ կռվեն քո դեմ:
Դավիթն ասաց.
-Լավ, ես նրանց չեմ կոտորի, եթե ասեք Մսրա Մելիքի տեղը:
Ծերունին ասաց.
-Մսրա Մելիքն այն վրանում է:
Դավիթը գնաց վրանի մոտ և այդ պահակներին ասաց.
-Գնացե՛ք, արթնացրե՛ք նրան:
Պահակներն ասացին.
— Մսրա Մելիքը դեռ երեք օր է քնել, նա պետք է յոթ օր քնի:
Դավիթն ասաց.
— Ես այդքան չեմ սպասի, հենց հիմա գնացե՛ք և նրան արթնացրեք:
Պահակներն ինչքան ուզեցին արթնացնել Մելիքին չկարողացան: Դավիթը չդիմացավ նետով խփեց Մսրա Մելիքի ոտքին: Մսրա Մելիքը արթնացավ և Դավթին տեսնելուն պես փչեց, որ տեղից պոկի, բայց Դավիթը տեղից չշարժվեց: Մսրա Մելիքն ասաց.
-Դավի՛թ, ձիուց իջի, արի հանգիստ խոսենք:

07.12.2016 Դասարանական առաջադրանք

  1. Դավիթն ինչպես հարձակվեց Մելիքի բանակի վրա՝ գաղտնի՞, թե բացահայտ:
    Դավիթը բացահատ հարձակվեց Մելիքի բանակի վրա:
  2. Ինչո՞ւ Դավիթը դադարեցրեց Մսրա Մելիքի զորքը կոտորել:
    Դավիթը լսեց իմաստուն ծերունու խոսքը, այդ պատճառով դադարեց կոտորել Մելիքի զորքը: Նա հասկացավ, որ իր թշնամին Մսրա Մելիքն է:
  3. Մսրա Մելիքին Դավիթը վրանում ի՞նչ անելիս հանդիպեց:
    Քնած ժամանակ:
  4. Ի՞նչ խորհուրդ տվեց Դավիթին արաբ ծերունին:
    Արաբ ծերունին Դավթին ասաց, որ Մսրա մելիքը պետք է յոթ օր քնի:
  5. Հեշտությա՞մբ արթնացրին Մելիքին նրա ծառաները:
    Ոչ

30.11.2016 տնային առաջադրանք

Դավիթը երկու հսկայի հետ շատ գնացին քիչ գնացին, հինգ-վեց օր ճանապարհ գնացին: Այդ հսկաները ուզում էին Դավթին սպանեին, Դավիթը մի ուղղիղ ճանապարհով չէր գնում, մեկ գնում էր աջ, մեկ՝ ձախ: Հսկաները նստում մենակ հաց էին ուտում, իսկ Դավիթին չէին տալիս, բայց Դավիթը բանջարեղեններով էր սնվում: Մի անգամ էլ հաց ուտելուց Դավիթին ասացին.
— Արի մեզ հետ կեր
— Ինչու՞ այն ժամանակ ինձ չէիք կանչում ձեզ հետ հաց ուտելու, իսկ հիմա կանչում եք:
— Մենք այն ժամանակ Մսրա Մելիքի հողում էինք, իսկ հիմա քո հողում ենք:
Հաց ուտելուց հետո նրանք շարունակեցին ճանապարհը, երբ հասան կամուրջին Դավիթն ասաց.
— Դուք անցեք, հետո ես կանցեմ:
Բայց հսկաներից մեկը գնում էր առջևից, իսկ մյուսը՝ հետևից: Հենց հասան կամրջի մեջտեղը, հսկաները Դավիթին բռնեցին որ գցեն, բայց Դավիթը երկուսին էլ կախեց կամրջից, որ սպանի: Հսկաները Դավիթին ասացին.
-Մսրա Մելիքն է հրամայել, որ քեզ սպանենք:
Դավիթը ասաց.
— Գնացե՛ք, այստեղից ես մենակ կգնամ:
Հսկաներից մեկն ասաց.
-Բայց եթ գնանք ու քո արյունը չտանենք, Մսրա Մելիքը մեզ կսպանի:
Դավիթը մի նապաստակ բռնեց, վիզը կտրեց, արյունը տվեց հսկաներին և ուղարկեց հետ:

01.11.2016 տնային առաջադրանք

  • Ճանապարհին Դավիթն ինչո՞ւ Իսմիլ Խաթունի տված կերակուրները չէր ուտում:
    Դավիթը Իսմիլ Խաթունի տված հացը չէր ուտում, որովհետև հսկաները չէին հյուրասիրում:
  • Բաթմանա Բուղան ու Չարբահար Քամին Դավիթին սպանելու ի՞նչ ծրագիր էին մտածել:
    Բաթմանա Բուղան ու Չարբահար Քամին ուզում էին Դավիթին կամրջից ցած գցել:
  • Բնութագրիր այս հատվածի Դավիթին: Գրածդ պատճառաբանիր:
    Դավիթը միամիտ էր և գթասիրտ: Նրա միամտությունը երևում է այն հատվածում, երբ նա թույլ է տալիս, որ հսկաներից մեկը իր դիմացից գնա, իսկ մյուսը հետևից: Իսկ նրա գթասրտություն երևում է այն հատվածում, երբ նա բաց է թողնում Բաթմանա Բուղաին ու Չարբահար Քամուն:
  • Ինչու Չարբահար Քամին որոշեց Դավթի հետ մնալ:
    Չարբահար Քամին որոշեց Դավթի հետ մնալ, որովհետև Չարբահար Քամին ասում էր, որ Մհերին շատ է սիրել և պաշտել, նա նաև ասում էր, քանի որ Դավիթը Մհերի որդին է, ուրեմն Չարբահար Քամին Դավթին էլ է շատ սիրում:
  • Ի՞նչ որոշեցին անել, որպեսզի Մելիքին հավատացնեն, որ Դավթին սպանել են:
    Մելիքին հավատացնելու համար, Դավիթը մի նապաստակ է բռնում վիզը կտրում, արյունը տալիս է Բաթմանա Բուղաին, որ տանի Մելիքին:
  • Բացատրեք հետևյալ արտահայտությունները՝
  1. Որ գնացին հասան մոտ Բաթմանա կամրջին:-Հենց, որ հասարն Բաթմանա կամրջի մոտ:
  2. Սըհաթ մի խելք չէր գա էնոնց գլուխ:-Մի ժամ նրանք ուշքի չէին գալիս:
  3. Դավիթ էկավ, հասավ էնոնց, նորեն հարցուց:- Դավիթը եկավ, հասվ նրանց նորից հարցրեց:
  4. Դու ըզմեդ մի՛ թալի էդ ջուր։- Դու մեզ մի քցիր այդ ջուրը:
  5. Կուժ մի էնոր արնեն առեք,
    Էնոր ջանդաք թալեցեք ջուր:-նրա արյունից մի կուժ վերցրեք, Նրա մարմինը գցեք ջուրը:

02.12.2016 տնային առաջադրանք

  1. Ձեր բառերով պատմեք այն հատվածը, երբ Դավիթը հասնում է Սասուն:
    Դավիթը ճանապարհին սովից ուտում էր այն ինչ ձռքը ընկնում էր և այդպես մի քիչ գժվում է: Երբ հասնում է Սասուն նա առաջինը տեսնում է գառնարածներին ու հոտաղներին նրանք ճանաչում են Դավիթին իր հագուստից և նրանցից մեկը գնում է Ձենով Օհանին աչքալուսանք,  Ձենով Օհանը շատ է ուրախանում, կանչում է Քեռի Թորոսին: Դավիթը ապրում էր Ձենով Օհանի տանը, բայց Դավիթը ամեն օր կռիվ էր անում իշխանների հետ և մեկի վիզն էր կատրում մեկի ոտքը, այդ պատճառով նրան նշանակում են գառնարած:
  2. Նկարագրեք այն հատվածը, որտեղ Դավիթը կորցնում է գառներին:
    Դավիթը գառներին հավաքում է, որպիսզի տանի արածացնելու: Կուշտ ուտացնում է,  կեսօրին հավաքում մի քարայրի մեջ, ինքը պառկում  քնելու:  Երբ առթնանում է քարայրում ոչ մի գառ չի տեսնում, բոլորը փախել էին:
  3. Բացատրեք հետևյալ արտահայտությունները:
  • Էդոր գործի որ չը դընես՝
    Քաղքի մեջ շա՛տ ավերություն տ’ըլնի։- Նրան, որ աշխատանք չտաս, քաղաքում ամեն ինչ կավիրի:
  • Ձենով Հովան էկավ քաղքցոց ասաց.
    — Էս տարին իմ աղբոր տղան տ’անենք գառնարած։- Ձենով Օհանը ասաց քաղաքացիներին,                                                                                        -Այս տարի մի եխպոր տղան է լինելու գառնարած:
  • Մարդեր որ տեսան զԴավիթ, ասին.
    — Հո՛վան, Դավիթ տի սպանի՛ գառներ։- Երբ մարդիկ տեսան Դավիթին, ասացին.
    — Օհան Դավիթը կսպանի գառներին
  • — Հորողբեր,— ասաց,— մագյար ես ծո՞ւռ եմ,-Հորեբայր, ասում է.
    -Մի թե՞ ես գիժ եմ:

05.12.2016 դասարանային առաջադրանք
Երեկոյան, երբ Դավիթը վերադարձավ, Ձենով Օհանը ասաց.
-Դավի՛թ, այնքան ես վազվզել սարերում, որ երկաթե կոշիկներդ պոկվել են: Դավիթն ասաց.
— Հորեղբայր, այն ուլերն ինձ այնքան վազեցրին, այքան եմ հոգնել: Սև ուլերը խելոք եին, կարմիրներն էլ էին խելոք, բայց սպիտակ և շեկ ուլերը այնքան ճարպիկ էին, ես այնքան վազեցի նրանց ետևից, որ կոշիկներս պոկվեցին:
Օհանն ասաց.
— Բայց ուլերի մեջ շեկ և սպիտակ ուլեր չկան:
Դավիթը ասաց.
— Կային հորեղբայր, ես տեսել եմ:
Ձենով Օհանն ասաց.
-Գնա ուլերին հանի դուրս ես տեսնեմ:
Դավիթը եկավ, որ ուլերին հանի:
Ասաց.
-Հորեղբայր լավ կլինի ուլերին դու հանես, որ ես բռնեմ: Դու չես կարող բռնել:
Ձենով Օհանն ասաց.
— Դավիթ դու դեռ փոքր ես, չես կարող բռնել, դու հանիր ես կբռնեմ:
Դավիթը մտավ ուլերին քշեց հանեց: Ձենով Օհանը տեսավ, որ այնտեղ ուլ չկա, միայն աղվեսներ և նապաստակներ են: Դավիթը տեսավ, որ Ձենով Օհանը իր ուլերին բաց է թողել ասաց.
— Հորեղբա՛յր, ինչու՞ թողեցիր որ գնան, հիմա ինչ եմ ասելու հարևաններին
Ձենով Օհանն ասաց.
-Դավիթ դրանք գազաններ են, թող գնան:
Բայց Դավիթը գնաց աղվեսների և նապաստակների ետևից: Ձենով Օհանը եկավ հարևաններին ասաց.
-Էլ ձեր գառները Դավթին չտաք, գնացել ինչ գազան տեսել է, հավաքել, խառնել է մեր գառներին:

05.12.2016 տնային առաջադրանք

  • Քաղաքի բնակիչներն իչո՞ւ չցանկացան, որ Դավիթը շարունակի գառնարած աշխատել:

Քաղաքի բնակիչները չցանկացան, որ Դավիթը իրենց գառնարածը լինի, որովհետև Դավիթը իրենց գառներին կորցրել էր և գառների փոխարեն գազաններ էր բերել:

  • Բացատրեք հետևյալ արտահայտությունները՝
  1. Էդա էրկարականջ ուլեր— չե՛ն կանգնի.
    Էդոնք ինձ շատ կր չարչըրեն, շա՛տ կը փախնեն,

Երկականջ ուլերը չէին կանգնում, դրանք ինձ շատ էին չարչարում, շատ էին փախչում:

  1. Թե էն ուլեր առավոտուն չը հանե՛ս գառներաց մեջեն,
    Ես չե՛մ էրթա հետ գառներաց։

Եթե են ուլերին առավոտը չհանես գառների միջից, Ես գառների հետ չեմ գնա:

  1. Դավիթ մըտավ էդ քարայր,
    Փետ մի զարկեց, մեկ էս քարին, մեկ է՛ն քարին.

Դավիթը մտավ այդ քարայր, փայտով խբեց մեկ այս քարին, մեկ այն քարին:

  1. Ինչպե՞ս տ’անեմ, էնոնց տերեր ո՛ւլեր տ’ուզեն,
    Ինձ ուլ չը կա՝ ես տամ։

Ինչպե՞ս տանեմ նրանց, տերերը ուլերը կուզեն, ես ուլ չունեմ, որ տամ նրանց:

06.12.2016 դասարանական առաջադրանք
104. Ձեռագիր- ձեռ(ձեռք)+ա+գիր
Գեղանկար-գեղա(գեղարվեստ)+նկար
շրջազգեստ-շրջա(շրջելու)+զգեստ
սիրահոժոր-սիր(սեր)+ա+հոժոր
դեղնակտուց-դեղն(դեղին)+ա+կտուց
հոդակապ-հոդ+ա+կապ

105. Ա. Ա-ում բոլոր բառերը ունեն հոդակապ բացի առևտուր:
Բ. Բ-ում բոլոր բառերը բացի ջրիկից բարդ բառեր են, իրկ ջրկիր պարզ է:
108. Աման-չաման
մարդ-մուրդ
պարապ-սարապ
պակաս-պռատ
մանր-մունր
փոքր-մոքր
ոլոր-մոլոր
սուս-փուս

109. Մըռ-մռմռալ, մռմռաց:
Հըռ-հռհռալ, հռհռաց:
չըռ-չռչռալ, չռչռաց:
կըռ-կռկռալ, կռկռաց:
դըռ-դռդռալ, դռդռաց:

06.12.2016 տնային առաջադրանք

Բարև ձմեռ
Մի անգամ ամառը ինձ մոտ մեծ ցանկություն առաջացավ, ես ուզում էի կրկին տեսնել ձմեռը, և տեսա: Հիմա կմտածեք թե ինչպե՞ս, ապա լսեք: Իրականում հրաշք կա, այդ օրը ես այնքան պնդեցի, որ ձմեռ լինի և ձմեռն ինձ խղճաց: Նա եկավ: Ես դուրս եկա և ասացի.
-Բարև ձմե՛ռ:
Ձմեռն ինձ հետ խոսեց, նա ասաց.
-Ես եկել եմ, որպեսզի իրականացնեմ քո երազանքը, բայց հրաշքը մի քանի ժամից կավարտվի:
Եվ այդպես հրաշքն ավարտվեց: Այնպես որ հավատացեք հրաշքին և այն կիրականանա: