Քանաքեռի բառբառով
Շատակեր աշխարքումս անթիվ են էլել ու էսօր էլ կան, որ թե գրող ըլի, գրքեր կարելի ա շինել։ Գերմանիա 1754 թվին մեկ էսպես մարդ լիս ընկավ, անունը Հակովբ ալե, որ չէ թե մենակ երկաթե զատեր, դանակ, չանգալ, մեխ էր կուլ տալիս, այլև շատ մուռտառ անբնական բաներ։ Կավե ամաններ խուրմի պես էր չարազ անում, իշտահը տեղն էլած վախտին հո, քրամիտ, չինի, շուշա, քար, ավազ՝ շաքարի պես էր ծամում, կուլ տալիս։ Չայ, ղայֆա խմելիս` թասերն էլ հետն էր մաքրազարդում ու էնպես էր մշրում, ինչպես մեկ շուն` ոսկոոը։ Մուկ, բայղուշ, թրթուո, մորեխ` նրա ազիզ թիքեն էին։ Մեկ օր չունքի շատ սոված էր, մեկ արճճի թանաքաման վեր առավ ու թանաքամանն` իր թանաքովը, ավազամանն իր ավազովը, ղալամ, ղալամթրաշ — բոլորն էլ բիրադի ներս շպրտեց։ Մեկ պոլյակ արջ էր ման ածում, որ խաղացնի: Նրա էն պարկապկուն որ կուլ չտվեց, պոլյակը մնաց սառած: Արջ պար ածողը հենց իմացավ` թե նա աչքակապ ա ու իրան էլ կուտի, փախավ։ Մեր շատակերը հանաքվանց եդևիցն ընկավ, որ վախացնի։ Յոթանասուն ինն տարի ապրեց էս մարդը։
Աշխարհաբար
Աշխարհում շատակերներ շատ են եղել ու այսօր էլ կան, որ եթե գրող լինի կարելի է գրքեր գրել: 1754 թվականին Գերմանիաում մի այդպիսի մարդ ծնվեց, անունը Հակովբ ալե, որը ոչ միայն երկաթե իրեր, դանակ, պատառաքաղ, գամ էր կուլ տալի, այլև շատ անպետք անբնական բաներ:Կավե ամանները խուրմի պես կուլ էր տալիս, ախորժակը լավ եղած ժամանակ, կավե աղյուսներ, ապակի, քար, ավազ՝ ինչպես շաքարը ծամում ու կուլ էր տալիս: Թեյ, սուրճ խմելիս գավաթներն էլ հետն էր մաքրազարդում ու այնպես էր փշրում ատամներով, ինչպես շունը՝ ոսկորը: Մուկը, թռրչունը, թրթուրը, մորեխը նրա սիրելի ուտելիքն էին: Մեկ օր, քանի որ շատ սոված էր, արճիճից թանաքամանը վերցրեց ու թանաքի հետ միասին, ավազամանը ավազով, գրիչը, սրիչը, իրար հետ միասին կուլ տվեց: Մի լեհ արջ էր վարժեցնում: Շատակերը նրա պարկապզուկը այնպես կուլ տվեց, որ լեհը մնաց ապշած: Լեհը մտածեց թե նա աճպարար է և հիմա իրեն էլ կուտի, փախավ: Մեր շատակերը կատակի համար վազեց նրա հետևից, որ վախեցնի: Նա ապրեց յոթանասունիննը տարի:
