Գործնական քերականություն

Ի՞նչ է դարձվածքը:
1. Տրված տեքստերը համեմատի՛ր և գրի՛ր, թե դրանք ինչո՛ վ են տարբերվում:

Ա. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորը մահապատժի էր ենթարկվում: ՊետրոսՄեծը Սիբիր էր աքսորում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին
թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջուրն է ենթակա վտանգի: Մարդիկ անխնաթունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռուրախանում են:
Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆն արտահայտվել է թեք դիրքով պատկերվածձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ չէին հասկանում այդ տարօրինակզուգորդումը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած
ջրում էայդպիսի դիրք ընդունում:
Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներն ահավոր վախենում են:
Նրանք ջրիմակերևույթի մոտ են ելք փնտրում, ցատկում օդ, նետվում ափ: Հոգեվարքի պարը վերջանում էջղաձգություններով, ապա ձկները սատկում են:
Ի՞նչ է մտածում բանական մարդը:

Բ. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորի աստղը խավարում էր: Պետրոս
Մեծը Սիբիրէր քշում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօրմարդկության ունեցած ամբողջ ջրի գլխին է վտանգը կախված:Մարդիկ առանց սրտերըցավելու թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռաշխարհքով մեկ են լինում:
Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆը հանդես է գալիս թեք դիրքով պատկերվածձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ գլխի չէին ընկնում այդ տարօրինակ կապը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդ օրն ընկնում:
Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներին անպատմելի սարսափ է պատում: Նրանք ջրի երեսին են ճար ու ճամփա ման գալիս, իրենց ափ գցում: Հոգեվարքի պարըվերջանում է թալիկ-թալիկ գալով, ապա ձկները շունչները փչում են:
Ի՞նչ է մտքովն անցակցնում բանական մարդը:

Բ-ն ներկայացված էր դարձվածքների տեսքով: 

  1. Տրվածբառերն ու արտահայտությունները գրի՛ր հոմանիշ դարձվածքների
    փոխարեն և համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:

Կոտրվել, գտնել, ամբողջովին, վերադարձնել, ագահ, ուրախանալ, ժլատ, իհարկե, շոշափել, հառաչել:
Մի մարդ ագահ հարևանից կավե աման վերցրեց: Ամանը պատահաբար կոտրվեց: Հարևանի հետ հարաբերությունները չփչացնելու համար մարդը նոր՝  ավելի  մեծ ուգեղեցիկ, ամբողջովին ջնարակված աման գտավ ու ժլատի  վերադաձրեց: Ժլատը աշխարհով մեկ եղավ: Բայց ագահ չէ՞. երբ շոշափոց ամանը, հառաձեց.
-Նորը, իհարկե, շատ լավն է, բայց իմ ամանը յուղով էր ներծծված:

  1. Պարզի՛ր,թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Խմբերը լրացրո՛ւ նորբառերով:

Ա. Ծաղիկ, ուղի, լույս, բույր, պատ…:
Բ. Արևածաղիկ,ծաղկաբույր, ուղղաթիռ, ուղղանկյուն…:
Գ. Ծաղկանոց, ծաղկաստան, անծաղիկ, ուղղություն, ուղղել, անուղղելի…:

  1. Տրվածբարդ բառերի երկրորդ արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:

Բառապաշար, վիրաբույժ, միամիտ, սևահոգի, մանրազնին, սրբատաշ, մազապուրծ,փայտահատ, դյուրահավան, որմնադիր:

  1. Բառերիընդհանուր արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց ուղիղ ձևերը և տրվածբառերը բացատրի՛ր արմատների միջոցով:

    Ա.Ելևէջ, Իջևան, իջնել, վայրէջք:
    Բ.Բանբեր, բանակռիվ, բանաստեղծ, բանասեր:
    Գ.Սնափառ, սնամեջ, սնահավատ, սնապարծ:

  2. Բաղադրյալբառեր կազմի՛ր, որոնց վերջին բաղադրիչները լինեն տրված բառերի առաջինբաղադրիչները: Ուշադրությո՛ւն դարձրու հնչյունափոխությանը:

Օրինակ`
գուժկան – չարագույժ:
Գթառատթունաբերմտամոլորկրթասերգնդակոծել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s