Գործնական քերականություն

1. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության
մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ տիեզերագնացների (տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային ճանապարհորդության (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի արագությունը (արագ) շատ մոտ է լույսի արագությանը (արագ), և  ժամանակը երկրայինի համեմատ շատ դանդաղ է շարժվում:
Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադրանք (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի մոլորակներից (մոլորել) մեկի վրա, ըստ որոշ ենթադրությունների (ենթադրել)  մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնծությունը (ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:


2. Տրված տեքստում ընդգծի´ր այն գոյականներըորոնք հնարավոր է հոգնակի դարձնել:

Շերամի գաղտնիքն առևանգելուփորձ կատարող օտարերկրացուն չինական
օրենք ովբանտարկություն էր սպասվում, իսկ երկրի պետական գաղտնիքը
մատնած չինացուն նույնօրենքը դատապարտում էր տանջալից մահվան: Երբ մեր
թվարկությունից երկու հազար տարիառաջ Չինական մեծ պարիսպը կառուցեցին,
գաղտնիքը պահպանելու գործը հեշտացավ: Պահնորդը հետևում էր ոչ միայն նրան, ով պարիսպին էր մոտենում դրսից, այլ նաև նրան, ով ներսի կողմից էր մոտենում
դարպասին: Եվ շատ մարդ գլխատվեց այն բանի համար, որ կամեցավ շերամի
գաղտնիքը գողանալ և Չինաստանից դուրս բերել: Չինացին հինգ հազարտարուց
ավելի պահեց այդ գաղտնիքը:

  1. Բառակապակցությունների բառերն արտահայտի´ր  բառերով:

Մարդկանց հավաքական ամբողջություն (շատ մարդիկ միասին)զինվորներ ամբողջությունշատ դեղերծնողներն ու զավակները միասինուսանողների ամբողջություն:
Ժողովուրդը (շատ մարդիկ միասին), զինվորականներ, շատ դեղեր, ծնողներն  ու զավակները միասին, ուսանողություն:

  1. Փակագծում տրված բառերն  ու դերանունները գրի´ր  համապատասխան թվով (եզակիկամ հոգնակի) և օրինաչափությունը  բացատրի´ր:

Արհեստավորների միությունը շատ խիստ (էր, էին) իր անդամների վրիպումների նկատմամբ:

Ժողովո՞ւրդն  (է, են) ստեղծում անհատի փառքը, թե՞ անհատը՝ (նրա, նրանց):

Վիրավոր գայլը չէր ուզում հասնել ոհմակին, որովհետև (նա, նրանք) (կխժռեր,կխժռեին) իրեն:

Երկրի օդային նավատորմը հնացել (է, են), (դրա, դրանց) նորոգման ծախսերը շատ մեծգումարներ են կազմում:

Ի՞նչ սպասելիք ունես այդ ամբոխից. (նա, նրանք) դեռ կազմակերպվելու փորձ (չի, չեն) անում:

Ո՞վ է պաշտպանում ժողովրդին, երբ (նրան, նրանց) վտանգ է սպառնում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s