1. Ներկայացրե՛ք Հուստինիանոս 1-ինի պատմական կերպարը:
Կրթված և աշխատասեր կայսրը, հիանալի քաղաքագետ էր, ճկուն դիվանագետ և տաղանդավոր զորավար:
2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատմե՛ք Սուրբ Սոֆիայի տաճարի մասին:
Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության կոթողային հուշարձան, Բյուզանդիայի «ոսկեդարի» խորհրդանիշ։ Բյուզանդական կայսրությանգլխավոր քրիստոնեական տաճարը, Կոստանդնուպոլսի պատրիարքի նստավայր։ Oսմանցի թուրքերի կողմից Բյուզանդիայի մայրաքաղաքի գրավումից հետո ծառայել է որպես մզկիթ, ներկայումս՝ թանգարան է։ Իր ներկա տեսքով կառուցվել է 532-537 թթ. Հուստինիանոս Ա կայսեր նախաձեռնությամբ ճարտարապետներ Իսիդոր Միլեթացու և Անթիմիոս Թրալացու կողմից։