Հրանտ Մաթևոսյանի ,,Հացը,,

Հրանտ Մաթևոսյանի ,,Հացը,,
1. Բացատրի՛ր . ինչպե՞ս ես հասկանում:
 Ես հասկացա, որ աշնան մեղմ արևի մեջ ամեն ինչ թախծոտ ու գեղեցիկ է և միակ տգեղը ես եմ, որովհետև ձևացնում եմ, թե գրքի պատճառով չէի ուզում մեր խոզերը փնտրելու գնալ:
Նա իրեն մեղավոր եր զգում, որ խաբում էր, սակայն քաջ գիտակցելով իրավիճակը, նա այն չէր փորձում շտկել: Նրա շուրջ ամեն ինչ գեղեցիկ էր և բուլորն անմեղ էին, իսկ նա իրեն մեղավոր էր զգում:

2. Բացատրի՛ր վերնագիրը:
Վերնագիրը «Հացը» էր, որովհետև նա երբ առաջին անգամ կերավ իր հորեղբոր տված հացը նա գիտակցելով, որ արժանի չէ, միևնույն է կերավ: Սակայն երկրորդ անգամ նա արդեն զգում էր, որ Հացը իր արած տգեղ արարքի հետ չի համապատասխանում: 
3. Բնութագրի՛ր տղային՝ մեջբերելով համապատասխան հատվածներ պատմվածքից:
Տղան ծույլ էր, սակայն շատ լավ էր սովորում:
Մեջբերում.
Դպրոցում հայերենից ես պայծառ «գերազանց»-ներ էի ստանում, ռուսերենից, մաթեմատիկայից, աշխարհագրությունից, բոլոր առարկաներից ես ստանում էի պայծառ «գերազանց»-ներ։

4. Բացատրի՛ր բառերը՝
քիվ- տանիքի դուրս ցցված եզերքը
ակ- աղբյուր
գողունի- գաղտնի
կլանչոց- Շան աղիողորմ հաչոց
կածան- նեղ ճանապարհ, արահետ
խաշամ- ծառերից թափված աշնան տերևներ
տիղմ- Կեղտ, ցեխ, ապականություն

5. Ինչո՞ւ էր հոր համար կարևոր, որ տղան գիրք կարդա և լավ սովորի:
Նա ինչպես բոլոր ծնողները, անհանգստանում էր իր տղայի ապագայի համար, սկայն բացի այդ տղան տեղի էր տալիս մտածել, թե ինքը շատ էր հետաքրքրվում կարդալով և ընհանրապես սովորելով, իսկ ծնողները հարգում էին նրա հետաքրքրությունները:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s