Իներցիայի երևույթներ

Այլ մարմինների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներցիա:

Եթե մարմինը գտնվում է դադարի վիճակում, ապա այն կշարժվի, եթե նրա վրա ազդենք:
Օրինակ, դադարի վիճակում գտնվող սեղանը կշարժվի, եթե այն քաշենք կամ հրենք: Առօրյա դիտումները ցույց են տալիս նաև, որ եթե շարժվող մարմնի վրա չազդենք, ապա այն վաղ թե ուշ կկանգնի: Օրինակ՝ շարժիչն անջատելուց հետո ավտոմեքենան, անցնելով որոշ ճանապարհ, կանգ է առնում: Սակայն այս դեպքում ևս կա ազդեցություն՝ օդի և ճանապարհի ազդեցությունը, որքան քիչ է այդ ազդեցությունը, այնքան երկար ժամանակ մարմինը կպահպանի իր արագությունը: Եթե պատկերացնենք մի իրավիճակ, որ այդ ավտոմեքենայի վրա ազդեցություն չլինի, ապա ավտոմեքենան կպահպանի իր արագությունը  (կշարժվի ուղիղ գծով և հավասարաչափ):
Այսինքն, մարմնի արագության փոփոխությունը (մեծությամբ և ուղղությամբ) տեղի է ունենում այլ մարմնի ազդեցության հետևանքով: Ընդ որում, որքան փոքր է այլ մարմնի ազդեցությունը տվյալ մարմնի վրա, այնքան այն ավելի երկար է պահպանում իր շարժման արագությունը և բնույթով մոտ է հավասարաչափ շարժման:
Ժամացույցի սլաքների շարժը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s