Կարծես թե դարձել եմ ես տուն

,,Կարդում ենք Տերյան,, նախագիծ

Կարծես թե դարձել եմ ես տուն
Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

  • Գրի՛ր տրված բառերի բացատրությունը:
    Մշուշ- Մառախուղ, մեգ
    անզոր- զորությունից զուրկ
    պարզկա- պարզ
    իլիկ- Թել մանելու ձեռքի հոլաձև գործիք
  • Ի՞նչ է նկարագրվում այս բանաստեղծության մեջ, գրավոր պատմի՛ր:
    Բանաստեղծության մեջ հեղինակը պատկերացնում է, որ իր տանն է, իր մոր գրկում: Նա հիշում է իր մանկությունը, սակայն դրանք միայն հիշողություններ են:
  • Դուրս գրիր բնության պատկերները:
    Արևը հանգչում է հեռվում, 
    Գետից բարձրանում է մշուշ, 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s