Գործնական քերականություն

Գարնան քաղաքում
 Լցվում է փողոցն աղմուկ ուշարժում,
Դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ,
Փայլում են տներն արևի փոշում,
Երկինք են պարզվում ծառերը վտիտ
Դեռ չչորացած բուլվարի վրա
Ճչում են զվարթ մանուկն՚երն արդեն.
Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմա
Եվ հայացքները նետ են իրար դեմ…
Մայթի քարերը հարազատ են քեզ —
Քեզ նոր է թվում երգը հնամյա.
Ազատ է հոգիդ, անչար է և հեզ,
Եվ տխրությունդ անուշ է հիմա…
Ժպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես,
Տիկիններ շքեղ և ծիծաղելի —
Բոլորը հիմա սիրելի են քեզ,
Ամեն ինչ անուշ խորհրդով էլի…
Մեռած սրտերն էլ, ծաղիկների պես,
Բացվում են հիմա արևի փոշում.
Մի քաղցր հուզում արբեցնում է քեզ,
Ու, հոգսով մղված՝ հոգսդ չես հիշում…
Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ, և երա՛զ, և սե՛ր,
Օրհնությո՜ւն քեզ, կյա՛նք անուշ և անհուն,
Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր:
Եվ երկունք, և մահ — փա՛ռք և օրհնությո՛ւն…
  • Մգեցված բառերը բացատրի՛ր։ Էլ ո՞ր բառերն են անհասկանալի, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
    Դալուկ — գունատ
    վտիտ — նիհար, թույլ
    բուլվարի —
    հնամյա — հին 
  • Բանաստեղծության մեջ ինչպե՞ս է նկարագրվում գարնան քաղաքը, գրավոր ներկայացրո՛ւ:
    Գարնան հետ բոլոր մարդկանց տղուր տրամադրությունը փողվում է ժպիտներով, ամեն ինչ դառնում է շատ դրական: Բնությունն է փողվում, ամեն ինչ կանաչ է դառնում, իսկ բնությունը մարդու տրամադրության վրա շատ մեծ դեր է խաղում:
  • Գրի՛ր շարադրություն ,,Հարազատ է ինձ․․․․․,, կամ ,,Նոր է թվում ․․․․,,   վերնագրերից որևէ մեկով ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s