Իմ Ամանորը. պատում

Դեկտեմբերի 31-ին մեր տանը տիրում էր ամանօրյա տրամադրություն: Տունը զարդարած էր: Ես օգնում էի մայրիկիս և տատիկիս ուտելիք պատրաստել: Ամեն ինչ արդեն պատրաստ էր և երբ քիչ էր մնում կես գիշերին մենք սեղան էինք գցել: Կես գիշերից հետո ստացանք մեր նվերները: Եվ ավարտվեց ևս մեկ շատ հիանալի և հաճելի տարի:

Կոնֆուցիոսի մտքերից

Կոնֆուցիոս
Առաջադրանքներ
1. Եթե  այս  ամենն  իրագործելուց  հետո  դեռ  կկարողանան  այլ  բանով  զբաղվել,  այդ  ժամանակ  կարող  են  նաև  գրքեր  կարդալ: Քննարկի՛ր այս տողերը, քո կարծիքով  էլ ի՞նչ պետք է անեն երիտասարդները:
Ես համաձայն եմ այս մտքի հետ: Նա ուզում է ասել, եթե հասցնենք հարգել մարդուն և անել այն բաները ինչ նա էր ասում և դրանից հետո ժամանակ ունենանք, այդ ժամանակը գիրք կարդալու վրա ծախսենք, որը էլի ինչպես մյուս նշվածները, բարի գործ է:   

2. Ըստ քեզ, ինչերը կարող են վեհ բաներ համարվել: Համաձայն ես Կոֆուցիոսի դասակարգման հետ:
Վեհ բաներ են ընկերությունը, ընտանիքը, մարդասիրությունը, արժանապատվությունը…

3. Ո՞ր դեպքում կասես, որ մարդ սիրում է սովորել:
Երբ սովորելուց հաճույք է ստանում և ոչ թե դաս է անում միայն պարտավորված լինելով:
4. Ինչո՞ւ է կարևոր մարդկանց ճանաչելը:
Եթե մարդ իր կողքին ոչ ոքի չունենա, ձանձրությունից «կմահանա»: Ընկեր ունենալը շատ կարևոր է և ոչ միայն ընկեր, մոտիկ մարդ, ում հետ կարելի է կիսվել:

Թարգմանություն հայերենից անգլերեն

Իմաստուն Զինվորը/ Wise Soldier

Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց.
A wise soldier go to war and he was limping on both legs. And one soldier asked him.

— Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։
— Oh, miserable man, where are you going? You will be killed immediately, because you can’t escape.

Եվ նա ասաց.
And he say:

— Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու և հաղթելու։
— Oh, foolish, I do not go to war, to escape, but rather to stand up and fight and win.

2019.01.16

Ընդհանում պարապմունքի ժամանակ տարբեր երգեր երգեցինք և ազգագրական պարեր պարեցինք: Հեոտ մեզ մոտ պար էր, պարի ընդացքում պարեցինք «Վանա ձկնորս» և էլի շատ այլ պարեր: Պարից հետո մեզ մոտ նախագծային ժամ էր, Մաֆյա խաղացինք և նկարեցինք «Sketch»-եր:  Տեխնոլոգիայի ժամին տիկնիկներ պատրաստեցինք: Իսկ վերջի երկու ժամում մենք Ընկեր Տաթևի հետ նախագծեր իրականացրեցինք:

2019.01.15

Օրը սկսեցինք Ընդհանուր պարապմունքով: Հետո գնացինք ջոկատներով, այդ ընդացքում խաղացինք և նախագծեր իրականացրեցինք: Հաջորդ ժամը մեր մոտ ընտրություն էր: Ընտրության ժամին խաղացինք անգլերեն լեզվի հետ կապված ուսուցողական խաղեր: Օրն ավարտեցինք մարզական ժամով:

Ճամբարային գեղեցիկ մի օր

49948964_2223864384495951_7982749572101308416_n-210x210

Օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով, որի ընթացքում պարեր պարեցինք և երգեր երգեցինք: Այնուհետրև մասնակցեցինք ձմեռային մարզական խաղերի բացմանը,ու  ձյունն իսկապես հիանալի պահեր պարգևեց մեզ;

Հետո նախատեսածի պես ճամփա ընկանք դեպի Խնկո Ապոր գրադարան;Այնտեղ անցանք բոլոր հարկերով և իմացանք շատ հետաքրքիր բաներ:

Հետո շրջեցինք քաղաքով և վերադարձանք դպրոց: Եվ այսպես հետաքրքիր անցավ նաև մեր ճամբարային այս օրը:

Ճամբարային 4-րդ օր

Առավոտլան ընդհանուր պարապմունքից հետո մեր ջոկատը գնաց պարի, պարի ժամանակ պարեցինք մի քանի ազգագրական պարեր: Պարից հետո գնացինք մեր ջոկատ և սկսեցինք նախագծային աշխատանքների իրականացում, ընդացքում հասցրեցինք խաղեր խաղալ և նկարել մանրապատումների վրա հիմնված «ֆիլմեր»: Իսկ օրն ավարտեցինք երգով:

Ճամբարային 3-րդ օր

Ճամբարային 3-րդ օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով:Որից հետո մէր ջոկատային խմբով, ընկեր Ալեքսանյան Տաթևի հետ խաղեր խաղացինք և իջանք պեցա պատրաստելու: Պիցան ուտելուց հետո գնացինք Ընտրության, որը նույնպես անցավ բավական հետաքրքիր: ևս մեկ հետաքրքիր օր ավարտվեց մեր նախագծային խմբերով: