Գործնական քերականություն

1.Ընդգծված դերբայները դարձրո՛ւ բայեր:

Օրինակ`

Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
Հեռացած ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:

Ա. Սլացող մեքենա- մեքենա, որը սլանում է:
արևի շուրջը պտտվող մեքենա- մեքենա, որը պտտվում է արևի շուրջը:
թունելից դուրս եկող գնացք- գնացք, որը դուրս է գալիս թունելից:
պատրաստակամորեն հորը մտնող երեխա- երեխա, որը պատրաստակամորեն մտնում է հորը:
փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ- մարդիկ, ովքեր աշխատում են թոշում ու մրի մեջ:

Բ. Ընկած գրիչ-  գրիչ, որը ընկել է:
մոռացված երգ- երգ, որը մոռացվել է:
թիթեռի հետևից ընկած երեխա- երեխա, որը ընկել է թիթեռի ետևից:
արձակված ու կախված վարագույր- վարագույր, որը արձակվել ու կախվել է:
լուծված խնդիր- խնդիր, որը լուծվել է:
գիշերվա անձրևից խոնավացած օդ- օդ, որը խոնավացել է գիշերվա անձրևից:

  1. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):

Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:

Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:

Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններգրավելու:

Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ապրել հեռու մի դաշտում:

3.Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:

Քանի՛ տարի ես ապրել մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրես այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ ապրիր ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:

Այստեղ … ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ես ապրել այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

Կարդա՛

Դերանուններ

Առարկա ցույց տրվող դերանունները (ես, սա, ինչ, ոչ ոք և այլն) նախադասության
մյուս բառերի հետ կապվելու, հարաբերվելու համար գոյականների նման հոլովվում են: Սակայն դերանունների մի մասի՝ անձնական ՝  ես, դու, նա, ինքը, մենք, դուք, ցուցական՝ սա, դա, հարցական՝ ո՞վ, դերանունների սեռական  և տրական հոլովները կազմվում են գոյականից տարբեր ձևերով: Եթե գոյականի սեռական և տրական հոլովները համընկնում են, նշված դերանուններինը տարբերվում են (իմ-ինձ, քո-քեզ, մեր-մեզ, ձեր-ձեզ): Բոլոր դերանունների բացառական, գործիական և ներգոյական (եթե ունեն) հոլովները կազմվում են գոյականների նման՝ ուղղականի կամ տրականի ձևից:

Երրորդ դեմքի անձնական դերանունները (նա, ինքը, նրանք, իրենք ) տարբերվում են իրենց կիրառությամբ: Ինքը, իրենք դերաննուները նախադասության մեջ գործածվում են նույն նախադասության ենթակայի անվան փոխարեն:
Հարցական դերանունները թե շաղկապով կապված երկրորդական  նախադասությունների մեջ հարցական նշանը կորցնում են:  

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s