Իմ խաղաղ երեկոն է հիմա

Իմ խաղաղ երեկոն է հիմա

Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.

Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,

Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…

Տարիներ, տարիներ կըսահեն,

Կըմեռնեն երազները բոլոր —

Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ

Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —

Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.

Անունըդ թող փարոս լինի ինձ

Սուտ կյանքի և դառը մահու դեմ..

  1. Բանաստեղծությունը վերնագիր չունի, վերնագրեք և բացատրեք ձեր ընտրած վերնագիրը:
    «Հիշողություն», որովհետև հեղինակը հիշում էր ինչ-որ մեկին և բանաստեղծության մեջ նա խոսում էր իր կարոտի և հիշողությունների մասին:

  2.  Բացատրի՛ր բառերը՝
    անուրջ- երազ, տեսիլք
    անեղծ- չվնասված
    անհաստատ- անկայուն
    բեկում- կոտրվածք
    փարոս- Բարձր աշտարակ, որի գագաթին լույս է վառվում:
  3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը, ո՞ր տողերից է դա զգացվում:
    Բանաստեղծությունը տխուր տրամադրություն է արտահայտում:

    Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.

    Անունըդ թող փարոս լինի ինձ

    Սուտ կյանքի և դառը մահու դեմ..

  4. Ինչպիսի բառեր են մգեցված բառերը, դրանք փոխարինիր համարժեք այլ բառերով, այնպես որ բանաստեղծությունն ավելի ուրախ տրամադրություն արտահայտի:
    Բառերը ածականներ են
    Սև- պայծառ
    Սուտ — ճշմարիտ
    Դառը — քաղցր
  5. Բացատրի՛ր՝

Իմ խաղաղ երեկոն է հիմա:
Արդեն երեկո է և նա իրեն հոգեպես խաղաղ է զգոււմ:

Անունդ թող փարոս լինի ինձ:
Հեղինակին այդ մարդը, ով ներկայացված է բանաստեղծության մեջ, ցույց է տալիս ճանապարհ, դնում է ճիշտ ուղու վրա:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s