Գործնական քերականություն

  1. Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:

Այդ նամակը կարդալիս նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)

Ամբողջը երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց) Այդ տունը կառուցելիս սպասում էր որդու վերադարձին:  (կարուցել -ե՞րբ)
Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ կարուցելուց: (կառուցել -ինչի՞ց)
Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց: (լսել -ինչի՞ց)
Իրիկնա պահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ)
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դարնալուց: (դառնալ -ինչի՞ց)
Վրա-վրա հիվանդանալուց նիհարել էր:  (հիվանդանալ -ինչի՞ց)
Հիվանդանալիս միշտ էլ նիհարում է:  (հիվանդանալ -ե՞րբ)

  1. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:

Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:
Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ արված մոտեցավ մեքենային:
Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
Երբ արքայի հրամանով տնկած անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց թողեցին:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
Հեղեղի տարած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

  1. Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով:

Մեր կապիկը մի աֆրիկացուց ենք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է: Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում,  կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s