Գործնական քերականություն

1. Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւդարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշփոփոխություննե՛ր արա):

Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել, որովհետև Եգիպտոսի տեղը չգիտի (որովհետև  կամ քանի որ)
Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի
վտանգավով, որովհետև ձմռան պարապությունից ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում: (որովհետև կամ քանի որ)
Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան, որտեղ նավաշինարարներն սկսեցիննրան ծաղրել ու բարկացնել: (որտեղ)
Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ, որ նրան հարցնի ճանապարհի մասին:  (որպեսզի, որ)
Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան, որ քերականություն սովորի: (որ, որպեսզի)

  1. Նախադասության մեջ շարադասության սխալ կա. ուղղի՛ր:

Արահետը որոշակիորեն ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի
ստորոտին:
Ծակվող փշերն ու լիանաները դանակով կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողներիհամար:
Նա աղմկոտ էր շնչում, բայց ոտքերը անաղմուկ դնում էր փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես քայլում էր հարթ ճանապարհով:
Խոտերի բույնը շատ լավ քողարկում էին:


3. Տեքստը փոխադրի՛ր կաթսայագործ վարպետի անունից՝ վերաբերմունք արտահայտելով ևհետևություն գրելով:

Հնդկաստանի Պոնդիշերի քաղաքում փղերին փոքրիկ հանձնարարություններ
տալու սովորություն կա: Երբ լավ են բացատրում, խելացի կենդանին կարողանում է ինքնուրույն շատ լավ կատարել տրված հանձնարարությունը: Մի անգամ մի փղի հանձնարարել էին ծակ կաթսան կաթսայագործի մոտ տանել՝ նորոգելու: Փիղն սպասեց, մինչև վարպետն աշխատանքն ավարտեց, ու ետ բերեց կաթսան: Սակայնգործը վատ էր արված: Փղին ցույց տվեցին, որ կաթսայից կաթում է և նորից  ուղարկեցինվարպետի մոտ: Փիղը ճանապարհին կաթսան լցրեց աղբյուրի ջրով և կնճիթով կաթսանպահեց կաթսայագործի գլխավերևն այնպես, որ ջուրը կաթի նրա դեմքին: Վարպետըհասկացավ ու այս անգամ կարգին նորոգեց կաթսան:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s