Գործնական քերականություն

1. Տրված հարցերին պատասխանող նախադասություններ ավելացնելով՝ պարզ
նախադասությունները դարձրո՛ւ բարդ (որպեսզի ավելացրածդ նախադասությունը
կապվի, կարող ես անհրաժեշտ բառ ավելացնել):

Կարդալուց հետո կհասկանաք: (ի՞նչ) — Կարդալուց հետո կհասկանաք, թե ինչու եմ այդքան սիրում այդ գիրոը:
Արդեն որոշել եմ: (ի՞նչ) — Արդեն որոշել եմ, թե ինչ պետք է անեմ:
Բռնակալները սպանում են: (ո՞ւմ) — Բռնակալները սպանում են արքային, որովհետև ուզում են տիրել գահին:
Նավաստին փնտրում էր: (ո՞ւմ) — Նավաստին փնտրում էր ծովահենին, որպեսզի սպանի:
Արդեն շատ հեռու եք: (ումի՞ց) — Արդեն շատ հեռու եք մայրիկից, դու կարող ես դա նրան հետո տալ:
Դեռ կլսեք նրանց մասին: (ո՞ւմ մասին) — Դեռ կլսեք այդ երգչի մասին, նա հիմա շատ հայտնի է:

2.Նախադասությունն ընդարձակի՛ր՝  ավելացնելով  բառեր կամ բառակապակցություններ, որոնք  ցույց տան, թե ո՞ւմ կամ ինչի՞ն է պատկանում  (վերաբերում) ենթական:

Օրինակ`
Դուռը փոքիկ աղջիկը բացեց:- Դուռը նրա փոքրիկ աղջիկը բացեց:

Պատճառը շատ խորն է թաքնված: — Իր պատճառը շատ խորն է թաքնված:
Անշարժ անիվի ճաղերը կարելի է հաշվել: — Տղայի անշարժ անիվի ճաղերը կարելի է հաշվել:
Աչքից ոչինչ չի վրիպում: — Ուսուցչի աչքից ոչինչ չի վրիպում:
Որդին դեռ փոքր է: — Մեր հարևանի որդին դեռ փոքր է:

3. Տրված տեքստերը համեմատի՛ր և տարբերությունները գտի՛ր: Դրանցից ո՞րն է՝
ա) ավելի հստակ — Գ
բ)ավելի խրթին — Ա
գ)ավելի գեղեցիկ — Բ
Ա. Մեծ նկարիչ Պիկասոն իր կյանքի վերջին տարիներին ապրել է Նոտր Դամ դը Վի
քաղաքում: Ժակլին Պիկասոն մտադիր էր թանգարանի վերածել այդ տունը: Նա նկարչի այրին էր: Նա էր Պիկասոյի ստեղծագործությունների ամենախոշոր հավաքածուի տերը: Սակայն քաղաքագլուխը  թույլ չէր տալիս: Նա պնդում էր, թե քաղաքացիները լռությունն ու հանգիստը նախընտրում են փառքից:
Բ. Պիկասոյի այրին՝ Ժակլին Պիկասոն, որը  նկարչի ստեղծագործությունների ամենախոշոր հավաքածուի տերն էր, մտադիր էր թանգարանի վերածել այն տունը,որտեղ իր կյանքի վերջին տարիներին ապրել էր մեծ նկարիչը: Սակայն Նոտր Դամ դը Վիի քաղաքագլուխը թույլ չէր տալիս, քանի որ պնդում էր, թե քաղաքացիները լռությունն ու հանգիստը նախընտրում են փառքից:
Գ. Պիկասոյի այրին՝ Ժակլին Պիկասոն՝ նկարչի ստեղծագործությունների ամենախոշոր հավաքածուի տերը, մտադիր էր թանգարանի վերածել մեծ նկարչիկյանքի վերջին տարիների տունը: Սակայն Նոտր Դամ դը Վիի քաղաքագլուխը թույլչէր տալիս՝  քաղաքացիների՝ լռությունն ու հանգիստը փառքից նախընտրելու պնդումով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s