Հ. Թումանյան Վերնատուն

Վերնատունը հայ գրական ակումբ-խմբավորում էր, որը հիմնվել էր Հովհաննես Թումանյանի կողմից 1899 թվականին: Խմբավորման հանդիպումները տեղի էին ունենում Թումանյանի բնակարանում: Վերնատան մշտական անդամներն էին՝ Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Լևոն Շանթ, Դերենիկ Դեմիրճյան, Նիկոլ Աղբալյան: Մշտական անդամներից բացի, Վերնատան հանդիպումներին առիթից առիթ ներկա են եղել նաև այլ բազում հայ գրողներ, արվեստագետներ, պատմաբաններ, լեզվաբաններ կամ գրականասեր մարդիկ՝ Պերճ Պռոշյանը, Մուրացանը, Վրթանես Փափազյանը, Կոմիտասը, նկարիչներ՝ Գևորգ Բաշինջաղյանը, Փանոս Թերլեմեզյանը և այլն։ Վերնատան մշտական անդամները շաբաթը մեկ-երկու անգամ հավաքվում էին Հովհաննես Թումանյանի տանը՝ իրար տեսնելու, զրույց անելու (հիմնականում՝ հինգշաբթի և շաբաթ օրերը)։ Այս հանդիպումների ընթացքում մեծ գրողները ընթերցում ու քննարկում էին համաշխարհային գրականության դասական և նոր հեղինակների գործերը, ինչպես նաև իրենց գործերն էին ներկայացնում ընդհանուր քննադատման։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s