Գործնական քերականություն

1. Փակագծերում տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և
գրի՛ր կետերի փոխարեն

   

ա) Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը հայերեն «Մշո ճառընտիր» գիրքն է, որ պատրաստել են (պատրաստեցին, պատրաստել են, պատրաստել էին) արջառի ու երինջի կաշվից: Դա յոթանասունհինգ սանտիմետր լայնություն ուներ (ունի, ուներ) և մոտ երեսուներկու կիլոգրամ էր կշռել(կշռում է, կշռում էր, կշռել է): Հայ գյուղացինրը մեծ գումարով փրկագնեցին ձեռագիրը, երբսելջուկները դա հափշտակել էին (հափշտակել են, հափշտակում էին, հափշտակել էին):

բ) Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել հայտնի ամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ, երբ դա ընկնում էր(ընկավ, ընկել է, ընկնում էր, ընկել էր), միայն նրանք էին թափառում (թափառել են, թափառել էին, թափառեցին, թափառում էին) ծառանման պտերների հսկա անտառներում:

  1. Տեքստերումմի անգամ տեղադրի՛ր փակագծերի առաջին բանաձևերը, մյուս անգամ՝երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի տարբերությունը:

Անվավոր չմուշկները Լոնդոնում հայտնագործվեցին: Առաջին օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինը եղավ: Նա դրանցով եկավ պարահանդես ու ամբողջ երեկո սահեց չմուշկներով ու միաժամանակ ջութակ նվագեց:

Անվավոր չմուշկները Լոնդոնում հայտնագործվել են: Առաջինօգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինը է եղել: Նա դրանցով էր գալիս պարահանդես ու ամբողջ երեկո սահում էր չմուշկներով ու միաժամանակ ջութակ էր նվագում:

Առաջին տեքստու ներկա շամանակաձևով է ներկայացվաշ, իսկ երկրորդում անցյալ:

  1. Կետերը փոխարինի՛ր տրված բայերի ենթադրական եղանակի համապատասխան ձևերով:

Եթե թույլ տան իրենց ուզածն անել, նրանք անտառն էլ կվերածեն զորքի ու բոլոր ծառերը շարք կկանգնեցնեն (վերածել, կանգնեցնել)
 Հենց որ սահմանին մոտենաք, ձեզ հարցուփորձ կանեն ձերանցյալի ու նպատակների մասին: (հարցուփորձ անել)
Թե որ գտնես այդ բույսի սերմերը, ջրի մեջ կդնես ու կթողնես մինչև ծլեն: (դնել, թողնել)
Եթե կենդանիների կերի մեջ մեծ քնակությամբ արևքուրիկ լինի, կենդանին կթունավորվի ու կհիվանդանա (թունավորվել, հիվանդանալ)

Եթե ժամանակին չմտածեն կենդանիների կերի մասին, ձմռանը շատ դժվար կլինի կերհայթաթելը: (լինել)

  1. Համեմատի՛ր տրված նախադասությունների բայերը և գտի՛ր տարբերությունները:

Փորձելով ամեն ինչ պարզելու են, ու հանգիստ խղճով առաջ ենք գնալու:- սահմանական
Փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ գնանք: — ըղձական
Եթե ոչինչ չխանգարի, փորձելով ամեն ինչ կպարզեն, ու հանգիստ խղճով առաջ կգնանք:- ենթադրական
Փորձելով ամեն ինչ պիտի պարզեն, ու պիտի  առաջ  գնանք, ուրիշ ելք չունենք: — հարկադրական
Փորձելով ամեն ինչ պարզե՛ք ու հանգիստ խղճով առաջ գնացե՛ք: — հրամայական

Ենթադրական եղանակ

Ենթադրական եղանակը ցույց է տալիս պայմանով կամ ենթադրաբար կատարվող գործողություն: Ենթադրական եղանակն ունի երկու ժամանակաձև՝ ենթադրական ապառնի, ենթադրական անցյալ: Ենթադրական եղանկաը կազմվում է կ- եղանակիչից, որը ավելանում է բայի սկզբում:

Ենթադրական ապառնի

I դեմք-կերգեմ, կկարդամ-կերգենք, կարդանք

II դեմք-կերգես, կկարդաս-կերգեք, կկարդաք

III դեմք-կերգի, կկարդա-կերգեն, կկարդան

Ենթադրական անցյալ

I դեմք-կերգեի, կկարդայի-կերգեինք, կկարդայինք

II դեմք-կերգեիր, կկարդայիր-կերգեիք, կկարդայիք

III դեմք-կերգեր, կկարդար-կերգեին, կկարդային

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s