Գործնական քերականություն

1. Տեքստերում մի անգամ տեղադրի՛ր փակագծերի առաջին բանաձևերըմյուս անգամ՝երկրորդներըԳտի՛ր ստացված տեքստերի տարբերությունը:

Անվավոր չմուշկները Լոնդոնում հայտնագործվեցին: Առաջին օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինը եղավ: Նա դրանցով եկավ պարահանդես ու ամբողջ երեկո սահեց չմուշկներով ու միաժամանակ ջութակ նվագեց:

Անվավոր չմուշկները Լոնդոնում հայտնագործվել են: Առաջինօգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինը է եղել: Նա դրանցով էր գալիս պարահանդես ու ամբողջ երեկո սահում էր չմուշկներով ու միաժամանակ ջութակ էր նվագում:

  1. Տեքստերումմի անգամ տեղադրի՛ր փակագծերի առաջին բանաձևերը, մյուս անգամ՝երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի տարբերությունը:

Երբ քամին դադարում էր, ալիքները դառնում էին ավելի սահունու զառիկող, նրանց բարձրությունը փոքրանում էր: Այդ փոփոխությունները կատարվում էին աստիճանաբար, և ծփանք դարձած ալիքները շարունակում էին իրեց ընթացքը մինչև ափ հասնելը:

Երբ քամին դադարել էր, ալիքները դարձել էին ավելի սահունու զառիկող, նրանց բարձրությունը փոքրացել էր: Այդ փոփոխությունները կատարվել էին աստիճանաբար, և ծփանք դարձած ալիքները շարունակել էին իրեց ընթացքը մինչև ափ հասնելը:

 

  1. Ո՞ր բառերի միջոցով է արտահայտվում խոսողի վերաբերմունքը (եղանակավոր ում նախադասությունը, ընդգծեք ):

Այնպես լինի, որ ինքը կարողանա խուսափել այդ հանդիպումից:
Պիտի գնա ու արևի մասին պատմի աշխարհին:
Եթե մարդկանց ու մեքենաների աղմուկը չլինի, ամեն առավոտ կլսեք ջութակի ձայնը:
Գոնե կարողացա խուսափել այդ հանդիպումից:
Անշուշտ գալու է և անպայման ամեն ինչ պատմելու է:
Ամեն առավոտ երևի լսում եք ջութակի ձայնը:

  1. Տեքստում մի դեպքում տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը,
    մյուսդեպքում երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:

Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առժամանակ մակերես ելնում են: Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ ապահովում են,  որպեսզի լողունակությունը չկորցնեն: Մարդիկ ավելի խոր են քնում, քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ սուզվում են, կամ չեն շնչում ու խեղդվում են:

Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առժամանակ մակերես պետք է ելնեն: Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ պիտի ապահովեն,  որպեսզի լողունակությունը չկորցնեն: Մարդիկ ավելի խոր կքնեն, քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ կսուզվեն, կամ չեն շնչի ու կխեղդվեն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s