Խաչակրաց շարժում

1095 թ. Ֆրանսիայի Կլերմոն քաղաքում Ուրբանոս II պապը հավատացյալներին կոչ արեց արշավել դեպի Երուսաղեմ և անհավատներից փրկել Հիսուս Քրիստոսի գերեզմանը: Պապի
խոսքերը խոր տպավորություն թողեցին ներկաների վրա: Նրանք անմիջապես սկսեցին խաչեր
կարել հագուստներին: Այստեղից էլ առաջացել է արշավանքների մասնակիցների անվանումը՝
խաչակիրներ: Բացի քրիստոնեական սրբավայրերի ազատագրումից, կազմակերպիչները և շարժման մասնակիցներն ունեին նաև շահադիտական նպատակներ: Նրանք ցանկանում էին  հարստանալ Արևելքի երկրների հաշվին: Իսկ կաթոլիկ եկեղեցին ցանկանում էր իր իշխանությունը հաստատել արևելյան եկեղեցիների վրա: 1096 թ. սկսվեց խաչակիրների առաջին
արշավանքը: Գարնանը ճանապարհ ընկան գյուղացիներից կազմված ջոկատները: Երբ նրանք  հասան Կոստանդնուպոլիս, 50 հազարից կենդանի էր մնացել ընդամենը 25 հազար մարդ:  Չսպասելով ասպետների ժամանմանը՝ նրանք անցան Բոսֆորի նեղուցը և շարժվեցին դեպի
Սուրբ երկիր: Սակայն Նիկեա քաղաքի մոտ սելջուկները ջախջախեցին գյուղացիական  ջոկատները: Փրկվեց միայն երեք հազար մարդ: 1096 թ. դեկտեմբերին Կոստանդնուպոլիս
հասան ասպետական ջոկատները և շարունակեցին երթը դեպի Երուսաղեմ: Կիլիկիայով
անցնելիս նրանց մեծ օգնություն ցույց տվին տեղի հայերը: Խաչակիրների առաջնորդներից
մեկը՝ Բալդուինը, 1098 թ. խաբեությամբ մտավ Եդեսիա քաղաք: Նա դավադրաբար սպանեց
Եդեսիայի կառավարչին՝ հայազգի Թորոս Կյուրապաղատին: Այսպես Բալդուինը ստեղծեց Խաչակրաց առաջին պետությունը՝ Եդեսիայի կոմսությունը: Նույն թվականին խաչակիրները
գրավեցին Անտիոք քաղաքը, ստեղծեցին Անտիոքի դքսությունը: Իսկ 1099 թ. նրանք գրավեցին
Երուսաղեմը: Գրավված տարածքներից ստեղծվեց Երուսաղեմի թագավորությունը: Դրա մեջ էին  մտնում Անտիոքի դքսությունը, Եդեսիայի և Տրիպոլիի կոմսությունները: Պետության պաշտպանության նպատակով հիմնվեցին հոգևոր–ասպետական միաբանություններ: Նրա անդամները միաժամանակ վանականներ էին և ասպետներ: Նրանք երդվում էին չամուսնանալ,
կաթոլիկություն տարածել և մարտնչել մուսուլմանների դեմ: Դրանցից առաջինը Հիվանդախնամների միաբանությունն էր: Այնուհետև ստեղծվեցին Տաճարականների և Տևտոնական միաբանությունները: Միաբանությունները զգալի դեր խաղացին Սուրբ երկրի
պաշտպանության գործում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s