Հայկական պետականությունը Կիլիկիայում

1. Ներկայացրե՛ք Կիլիկիայում հայկական պետության ստեղծման նախադրյալները:

Կիլիկիայում հայկական պետության ստեղծման նախադրյալն են՝ Բյուզանդիայի ժամանակավոր թուլացումը, հայերի արտագաղթը Մեծ Հայքից, Հայկական փոքր իշխանությունները և իհարկե Կիլիկիայում հայերի մեծամասնությունը։

2. Ներկայացրե՛ք Կիլիկիայի՝ ստորև նշված իշխանների կարևոր ձեռնարկումները՝
ա/ Թորոս 1-ին
Թորոս I–ը (1100–1129 թթ.): Նա Կիլիկյան Հայաստանի սահմաններն ընդարձակեց դեպի հարավ, 1104 թ. գրավեց Սիս և Անավարզա (Անաբարզա, Անարզաբա) քաղաքները՝ վերջինս դարձնելով մայրաքաղաք: Թորոսի և Գող Վասիլի միացյալ զորքերը ծանր պարտության մատնեցին 1107 թ. Կիլիկիա ներխուժած Իկոնիայի սելջուկներին
և դուրս քշեցին երկրից:

բ/ Լևոն 1-ին
Լևոն I–ը (1129–1137 թթ.): Նա ձեռնամուխ եղավ Դաշտային Կիլիկիայի նվաճմանը: Այստեղ հայերը բախվեցին խաչակիրների և բյուզանդացիների հետ: Խաչակիրներն առաջին արշավանքի ժամանակ Դաշտային Կիլիկիայի արևելյան շրջանները խլել էին սելջուկներից և հաստատվել այնտեղ: Լևոնը բյուզանդացիներից գրավեց Մսիս, Ադանա և Տարսոն քաղաքները: Երկարատև ու համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանի սահմանները հարավում հասան մինչև Միջերկրական ծով Բյուզանդիան չէր կարող հաշտվել Կիլիկիայի և Ասորիքի կորստի հետ: 1137 թ. գարնանը բյուզանդական մի մեծ բանակ կայսեր գլխավորությամբ գրավեց Դաշտային Կիլիկիայի մի շարք քաղաքնր: Լևոնը հայկական փոքրաթիվ ուժերի հետ ամրացավ Վահկա բերդում, որի պաշտպանությունը տևեց վեց ամիս: Ի վերջո Վահկան ևս հանձնվեց: Լևոնը կնոջ և երկու որդիների՝ Ռուբենի ու Թորոսի հետ շղթայակապ տարվեց Կոստանդնուպոլիս: Կիլիկիայում ստեղծված հայկական պետությունը մի քանի տարով դադարեց գոյություն ունենալուց:

գ/ Թորոս 2-րդ
Թորոս II–ը (1145–1169 թթ.) իր շուրջը համախմբված հայկական փոքրաթիվ զորախմբով պայքար սկսեց բյուզանդացիների դեմ: Մի քանի տարվա ընթացքում նա գրավեց Վահկան,
Անավարզան, Մսիսը, Տարսոնը: 1152 թ. Կիլիկիա մտավ բյուզանդական մի մեծ բանակ, որին
միացան նաև Արևմտյան Կիլիկիայի հայ իշխանների տրամադրած զորքերը և պաշարեցին
Մսիս քաղաքը: Մթությանքողի տակ Թորոսը հակահարձակման անցավ և ջախջախեց
բյուզանդական զորքերը: Թորոս II–ը նշանակալից գործ կատարեց: Նա վերականգնեց հայկական
պետությունը և ստեղծեց 30 հազարանոց բանակ: Նրա օժանդակությամբ 1151 թ. հայոց կաթողիկոսության մշտական նստավայր դարձավ Հռոմկլա բերդաքաղաքը (Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո հայոց կաթողիկոսությունը մշտական նստավայր չուներ):

դ/ Մլեհ
Մլեհ (1169–1175 թթ.): Թորոս II– ին հաջորդեց եղբայրը՝ Մլեհը: Այդ ժամանակ Դաշտային Կիլիկիայի մի մասը դեռևս Բյուզանդիայի տիրապետության տակ էր: Իսկ արևելյան մի քանի
շրջաններ պատկանում էին խաչակիրներին: Երկրի հետագա ամրապնդման համար անհրաժեշտ
էր ծովեզրյա բոլոր շրջաններն ազատագրել հույներից և խաչակիրներից: Այդ դժվարին խնդիրն
իրագործելու համար Մլեհը դաշնակցեց Հալեպի ամիրայի հետ: Նա խաչակիրներից հետ վերցրեց
Դաշտային Կիլիկիայի արևելյան շրջանները, Բյուզանդիայից ազատագրեց Ադանա, Մսիս, Տարսոն քաղաքները և ծովափնյա շրջանները: Մլեհը բարեկարգեց Սիսը և 1173 թ. դարձրեց
երկրի մայրաքաղաք: Նրա վարած քաղաքականությունը և կատարած բարեփոխումները
նպաստեցին հայոց պետության ամրապնդմանը և հզորացմանը: Սակայն այդ քաղաքականությունից, հատկապես իսլամական երկրների հետ դաշնակցելու քայլերից դժգոհ
բարձրաստիճան հոգևորականները և իշխանները դավադրություն կազմակերպեցին և սպանեցին
նրան:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s