Կրթական համակարգը

Դպրոցները հիմնականում եկեղեցու տնօրինության տակ էին: Կային ծխական, վանական և տաճարային դպրոցներ: Արդեն 9-րդ. վանական և տաճարային դպրոցների հիման վրա ձևավորվեցին նոր վարդապետարաններ: Դպրոցներին կից գոյություն ունեին մատենադարաններ, որտեղ պահվող գրքերը ձեռագիր էին՝ գրված մագաղաթյա թերթերի
վրա: Դրանք շատ թանկ արժեին և պահվում էին հատուկ խնամքով: 10–14 դդ. ուսումնագիտական գործը կազմակերպող նշանավոր գործիչներից էին Գրիգոր Մագիստրոսը,
Հովհաննես Իմաստասերը, Ներսես Մշեցին, Եսայի Նչեցին, Վահրամ Րաբունին, Գրիգոր Տաթևացին: 10–14 դդ. կրթական համակարգը հիմնականում բաղկացած էր տարրական
և բարձրագույն տիպի դպրոցներից: Բարձրագույն տիպի դպրոցում կամ վարդապետարանում
ուսումը տևում էր 7–8 տարի: Դասընթացը հաջողությամբ յուրացրած շրջանավարտը ստանում
էր վարդապետական գավազան, որը նրան իրավունք էր տալիս զբաղվելու ուսուցչությամբ,
քարոզչությամբ և գիտական գործունեությամբ: Միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնագիտական կենտրոններից էին Սանահինի և Հաղպատի վարդապետարանները:
Իրենց գիտամանկավարժական գործունեությունն այստեղ են անցկացրել ժամանակի
նշանավոր գործիչներ Դավիթ Ալավկաորդին, Վարդան Արևելցին, Հովհաննես Երզնկացին:
Ժամանակի նշանավոր կրթական կենտրոններից էր նաև Նարեկի վարդապետարանը,
որտեղ կրթություն է ստացել աշխարհահռչակ բանաստեղծ Գրիգոր Նարեկացին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s