Գործնական քերականություն

  1. Կետադրիր առակը և վերլուծիր:

Մի Ուսուցիչ կանչվում է պալատ՝ թագավորի հետ իմաստուն զրույց վարելու:  Նա արքային ու գահասրահը զննելուց հետո, սկսում է խոսել տիրակալի թագի գեղեցկության, թանկարժեք քարերի փայլի, ոսկյա զարդերի խորհրդանշական իմաստի մասին: Ուսուցչին ուղեկցող  աշակերտները մնում են զարմացած: Պալատից հեռանալուց հետո նրանք հարցնում են, թե ինչու Ուսուցիչը թագավորի հետ չխոսեց տիեզերածնության մասին:
-Եթե խոսեի այդ թեմայով, թագավորը կամ կձանձրանար, կամ կհուսահատվեր: Խոսելուց առաջ
մշտապես իմացեք, թե ինչն է ձեր զրուցակցի ամենաթանկագին գանձը և խոսեք դրա բարձր նշանակության մասին: Միայն այդ միջոցով կարող եք զրույցը հրապուրիչ դարձնել և ճանապարհ բացել նրա հետագա շարունակության համար: Իմաստուն չէ այն ուսուցիչը, ով խոսելիս հաշվի չի առնում ունկնդրի գիտակցության մակարդակը

  1. Տեքստըմեկ նախադասությամբ փոխադրի´ր:

Սըր Ուոլթըր Ռլեյնը (անգլիացի պետական գործիչ և ծովագնաց) Ամերիկայից Անգլիա բերեց
երկու բույս՝ կարտոֆիլն ու ծխախոտը: Հավանաբար, նա Անգլիայում առաջին ծխողն է եղել:
Մի երեկո, երբ աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, հայտնվեց ծառան՝ մի նամակ ձեռքին: Վերջինս ծխող մարդ երբեք չէր տեսել և կարծես, թե տերն այրվում է: Նա նամակը գցեց և ահաբեկված դուրս վազեց՝ գոռալով.
-Տերս այրվում է, տերս այրվում է, ծուխը դուրս է գալիս նրա քթից ու բերանից:
Հետո շտապ մի դույլ ջուր բերեց և տիրոջ վրա լցրեց: Վերջինս չհասցրեց անգամ բացատրել, թե
ի´նչ է իր ձեռքինը:

Սըր Ուոլթըր Ռլեյնը Ամերիկայից բերված ծխախոտ ի պատճառով ընկավ շատ զվարծալի պատմության մեջ:

3.Սխալ կազմված բայաձևերը ճշտի՛ր:

Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապվել:
Տղաները վիճվում էին բակում, ու վեճը կատակ չէր:
Դեռ շատ կտուժվես՝ ինձ չլսելով:
Խոսքս քեզ չի վերաբերում:

4.Փակագծերում տրված բայը պահանջված ձևով գրի՛ր:

Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման կրծում է մարդու հոգին և տակնուվրա անում էությունը, այլև առաջացնում ստամոքսի խոց  ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե չեք չցանկանում տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը
նիկոտինի ու ալկոհոլի նման թունավորում են նաև մարդու օրգանիզմը:
Երկրում առաջին ծխողները եգիպտական փարավոններն են եղել:
Մ.թ.ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ են գտել: Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանա:

  1. Բաղադրյալբառեր կազմի՛ր միայն տրված բառերի արմատներով:

ա) հայրապետ — պետություն, պետահան, հայրապետ
սահմանազոր- սահմանապետ, զորավոր, զորավոր
դիմադիր- դիմանկար, սահմանադիր
խաչակնքել- խաչադիր, կնքամայր
ծանրակշիռ- ծանրաքաշ, կշռաքար
գլխարկ- անգլուխ,
բ)  ձայնասփյուռ- սփյուրքահայ, ձայնավոր
լուսապսակ- լուսաբաց, լուսամփոփ, ծաղկեպսակ
աստղագուշակ- աստղալից, բաղտագուշակ
մեղմաշունչ- մեղմորեն, շնչակտուր
կանխավճար- կանխարգելել, վճարովի
բարետես- բարեկամ, տեսանյութ
ժպտալից- ժպտերել, լիքաթափվել

  1. Տրվածառածներն ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:

Ամառվա փուշը՝ ձմեռվա նուշը: 
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելը՝ դժվար:
Դուրսը՝ քահանա, ներսը սատան:
Գիտունին գերի եղիր, անգետին սիրելի մի եղիր:
Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի ուտի:
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում:

7.Տրված բառերի տարբեր իմաստներով  նախադասություններ կազմի՛ր և ցո՛ւյց տուր, թե ինչ
կարող են նշանակել.

Սրի- Սրի ծայրը շատ սուր էր: — սեռական հոլով
Սրի այդ մատիտները: — հրամայակն եղանակ
աղի- Ուտելիքը շատ աղի էր ստացվել: — աղի քանակությունը
Աղի պարկը քաշում էին: — սեռական հոլով
մարտ- Շատերը զոհվեցին այդ մարդի ժամանակ:
Մարտն իմ ամենասիրելի ամիսն է:
որդի- Նրա որդին շաղում էր:
Որդի վրա կանդնեց:

8.Գծիկները ը կամ ն մասնիկով (հոդով) փոխարինի՛ր:

Ժողովուրդները տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով:
Ժողովուրդներն իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով են տարբերվում:
Աստղադիտակը դանիացի ապակե գործներն են ստեղծել:
Աստղադիտակը ստեղծել են դանիացի ապակեգործները:
Եվրոպացիներն առաջին անգամ արևածաղիկը տեսան մեքսիկական տափաստաններում, երբ հայտնագործեցին Ամերիկան: Արևածաղիկն առաջին անգամ եվրոպացիները տեսան մեքսիկական տափաստաններում, երբ հայտնագործեցին Ամերիկան: Եվրոպացիները մեքսիկական տափաստաններում առաջին անգամ տեսան արևածաղիկը, երբ հայտնագործեցին Ամերիկան:
Գառնիի սյունազարդ տաճարը (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճարն ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր  աստծո պատվին: Միհր աստծո պատվին է ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճարը (մ.թ. 77 թվական): Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճարն է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s