Գործնական քերականություն

1. Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարենՏրված և ստացված տեքստերը համեմատ՛իր:

 Տարի, ծածկոց, ձգողություն, բացատրություն տալ, մասին, լինել,հողագունդ, հայտնի դառնալ, ազդեցություն:

1687 թվականին Իսահակ Նյուտոնը բացատրել Է Երկրագնդի ջրային թաղանթի վրա երկնային
մարմինների ներգործության պատճառը: Դա տեղի Է ունեցել այն նույն թվականին, երբ հրապարակվել էր տիեզերական ձգողականության վերաբերյալ օրենքը:

1687 տարուն Իսահակ Նյուտոնը բացատրություն է տվել Հողագնդի ջրային ծածկի վրա երկնային մարմինների ազդեցության պատճառը: Դա եղել է այն նույն տարուն, երբ հայտնի դարձավ տիեզերական ձգողության մասին օրենքը:

  1. Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը:

 1901 թվականից (տրվում, շնորհվում, բաշխվում, պարգևվում) են Նոբելյան ամենամյա
մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, (հարուստ, մեծահարուստ, մեծատուն) գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր  (թողել, կտակել), որի տոկոսներն սւմեն տարի (բաժանվում, բաշխվում, տրվում) են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի (բնագավառներում, ասպարեզներում, ճյուղերում, ոլորտներում) խոշոր (հայտնագործություններ, գյուտեր) (անող, կատարող) գիտնականներին (ամենախոշոր, ամենակարևոր, ակնառու) գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա (մեջ, ընթացքում)
ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի (միասնության, համախմբման), ստրկության
(վերացման, ոչնչացման) կամ եղած բանակների (պակասեցման, կրճատման) ու խաղաղությունը
(պահպանելու, պաշտպանելու) գործում:

  1. Կետերիփոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Ստացված նախադասություններն ինչո՞վ են տարբերվում:

Տղան… (լուռ, անձայն, անլսելի) մոտեցավ մորը:

Նա դեռ նստած… (ուտում, խժռում, լափում) էր:

Բժիշկը հետն ինչ-որ … (խոտ, բանջար) էր բերել:

Մտնողը (դուրեկան, հմայիչ) …մի աղջիկ էր:

  1. Հոմանիշներից յուրաքանչյուրով նախադասություն կազմի՛ր:

ա) Պաշտպանել, պահպանել:
բ) Պատրվակով, շնորհիվ:
գ) Դրդել, մղել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s