- Որո՞նք են բաց թողած բառերը հետևյալ արտահայտությունում.
Քիմիական տարրը միջուկի նույն լիցքն ունեցող ատոմների տեսակ է:
1). ատոմի, մասնիկների 3) միջուկի, մոլեկուլների
2). էլեկտրոնների, ատոմների 4) միջուկի, ատոմների
- Ո՞րն է հետևյալ արտահայտության Ճիշտ շարունակությունը.
Մոլեկուլը նյութի փոքրագույն մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի__________
1) հիմնական ֆիզիկական հատկությունները
2) որոշ քիմիական հատկությունները
3) և’ ֆիզիկական, և’ քիմիական հատկությունները
4) հիմնական քիմիական հատկությունները
- Ո՞ր տարրական մասնիկներից է կազմված ատոմը.
1) միայն էլեկտրոններից
2) նեյտրոններից և էլեկտրոններից
3) պրոտոններից, էլեկտրոններից և նեյտրոններից
4) միայն պրոտոններից
- Ո՞ր շարքում է գրված ֆոսֆոր, թթվածին, ածխածին, երկաթ և ազոտ քիմիական տարրերի նշանները.
1) F, C, P, Si, Na
2) O, C, Li, K, Ba
3) P, O, C, Fe, N
4) K, Na, P, Fe, C
- Հետևյալ հասկացություններից որո՞նք են ճիշտ երկաթ քիմիական տարրի վերաբերյալ.
ա) ստանում են` երկաթի օքսիդները վերականգնելով
բ) կարգաթիվը 26 է
գ) հարաբերական ատոմային զանգվածը 56 է
դ) ատոմի էլեկտրոնային թաղանթը կազմված է 4 շերտից
ե) էլեկտրահաղորդիչ է
զ) մեծ կիրառություն ունի տեխնիկայում
1) բ, գ, դ 2) ա, ե, զ 3) բ, գ, զ 4) ա, դ, ե
6. Որքա՞ն է ատոմային օրբիտալների և էլեկտրոնների առավելագույն թիվը p
ենթամակարդակում, համապատասխանաբար.
1) 1 և 2 2) 3 և 6 3) 5 և 10 4) 2 և 4
- Որքա՞ն է Na+, Mg2+, Al3+ կատիոններից առավել փոքր շառավիղ ունեցող իոնին համապատասխանող օքսիդի հարաբերական մոլեկուլային զանգվածը.
1) 62 2) 94 3) 102 4) 40
- Ո՞ր շարքում են առկա միայն կովալենտային կապերով միացություններ.
1) NaCl, HCl, Cl2, NaHCO3 3) H2, NH3, H2O, CH4
2) KBr, HNO3, CaO, P4 4) N2, Br2, CuSO4, Fe
- Որո՞նք են մոլեկուլային կառուցվածքով նյութեր.
ա) CH4 բ) KCl գ) Na2CO3 դ) P4 ե) H2SO4 զ) I2
է) Cգրաֆիտ ը) H2O թ) CaO ժ) Cu
1) ա,բ, գ, է,թ 2) ա, դ, ե,զ, ը 3) գ,դ, զ,ը,ժ 4) գ,դ,է, ե,թ
- Ո՞ր շարքում են գրված միայն բարդ նյութերի բանաձևեր.
1) Al, HCl, Cu, Na2SO4 3) H2O, N2, O3, Ni, S8
2) AgBr, H2, CaCO3, P4 4) NaOH, CO2, NH3, CuSO4
- Ո՞ր երկու միացություններում է ֆոսֆոր տարրի օքսիդացման աստիճանը նույնը.
1) BaHPO4 և Ba3P2 3) Ca2P2O7 և Ca(H2PO4)2
2) Ca(H2PO4)2 և Ca3P2 4) KH2PO3 և Ca3P2