Գործնական քերականություն

  1. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:

Մանր նկարներ անող- մանրանկարիչ
թռչուններ բուծելու տեղ- թռչնաբուծարան
գյուղի տնտեսությանը հատուկ-
միտք հղանալը-  մտահաղացում
արդյունք ունեցող- արդյունաբեր
աշխատանքը սիրելը-  աշխատասեր
հավասար կշիռ ունենալը- հավասարկշիռ
բառերի մասին գիտություն- բառագիտություն

  1. Ընղգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Մեր ժամանակի ամենակարևոր խնդիրներից մեկն այն  է, որ երկրագնդի վրա զգալիորեն պակասել
է մաքուր ջրի քանակը` նրա պաշարների անխնա օգտագործման և ջրամբարների ու ստորգետնյա
ջրերի անընդհատ աղտոտվելու հետևանքով: Միաժամանակ ջրի անլուծելի խնդիր է առաջանում այն
պատճառով, որ փոխվում Է ջրի մեջ հանքային աղերի և մոլեկուլների պարունակությունը:
Սրտանոթային համակարգը հիվանդանում է առանց ջրում լուծված անհրաժեշտ աղերի: Ջրի փոփոխությունը բացասաբար է անդրադառնում նաև երկրի ֆյորայի ու կենդանիների վրա:

  1. Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակ մի տաճար էին կառուցում`
բուսականության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը: Լիդիական Կրեսոս
թագավորը Արտեմիսի տաճարին սյուներ էր նվիրել: Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող բարձրաքանդակները զարդարում էին սյուները: Կրեսոսը Եփեսոսյսւն Արտեմիսին մի
ուրիշ թանկարժեք նվեր էլ էր ընծաել` կովերի` ոսկեձուլ դրոշմապատկերներ: Երբ աշխարհի յոթ  հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտվիգարմանք ու հիացմունք առաջացրեց բոլոր նրանց մեջ, ում վիճակվեց տեսնել մարմարենրբագեղ շինությունը: Մ. թ. ա. 356 թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատոս, ցանկանալով իր անունն անմահացնել, կրակի
մատնեց նշանավոր սրբավայրը: Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքր Ասիայի
բոլոր պետությունները միասին որոշեցին մոռանալ Հերոստրատի անունը: Պատմագրերը նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի
որոշ հեղինակներ, այնուամենայնիվ, պահեցին ոճիրը գործողի անունը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s