Զարմանալի աշուն

Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ — ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:-
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր:-
Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հուշերը — և դառնան նո՛ր…
Շրշուն աշունն այսօր ինձ գործ ու կյանք վսեմ,
Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:-
Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…
1.Բացատրի՛ր բառերը՝
կորովի- եռանդուն
մարտակոչ- Կռվի՝ մարտի կոչ
շեփոր- Լայն փողաբերանով պղնձե երաժշտական փողային գործիք:
մուժ- Մառախուղ, մեգ, մշուշ
գուժել- վատ լուր հաղորդել

2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
ոգևորություն, անհանգստություն

3. Գտի՛ր, թե ինչ բառով է բնութագրում աշունը:
Զարմանալի, շրշուն

4. Դուրս գրի՛ր քեզ դուր եկած քառյակը և մեկնաբանի՛ր:

Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ — ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:-


5.  Մգեցված բառերը փոխարինի՛ր այլ բառերով, բայց այնպես, որ բանաստեղծության հանգավորումը պահպանվի:
Թվաց — նմանվեց
հևաց —
6. Ինչպե՞ս ես հասկանում այս տողերը՝
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:

Աշունը միտք տվեց, երգեր գրելու և երգելու համար:

7. Ընդգծված հանգավոր բառերով հորինի՛ր նոր բանաստեղծություն և տեղադրի՛ր բլոգումդ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s