Գործնական քեականություն

1. Նախադասության մեջ ընդգծված բառակապակցությունների իմաստներն 
արտահայտի՛ր գոյականների հոլովական ձևերով:
Շատ էր պատմում իր ճամփորդութունից, նավում իր հետ ընկերացած 
տղաներիմասին:
Անընդհատ խոսում է իր որդուց և դուստրերից:
Իր բույնը հյուսել էր մեր բակի ծառին:
Ամառը չէր կարողանում տան մեջ մնալ, քնում էր կտուրին` աստղազարդ երկնքի 
տակ:
Ամայի դաշտում քարե երկու սյուն էր կանգնեցված: Խավարում մի երկու ցոլք էր երևում միայն:
Պառկեց դեզին, ու չորացած ծաղիկների խառը բույրերը նորից հուշեր արթնացրին:
Նրան քո իսկ հրամանով պիտի կախեին, եթե չփախչեր:
Այդ երկրի օրենքով` իր սենյակից կամ մեքենայից դուրս եկած օտարականը պիտի
հագնված լինի տեղացիների նման:

2. Գծիկները  ը կամ  ն մասնիկով (հոդով) փոխարինի՛ր: Մի օր Զևսի գլուխ- սոսկալի ցավեց: Նա կանչեց իր որդու- ու հրամայեց, որ ճեղքի իր գլուխ- ու ինք- ազատվի ցավից ու գլխի միջի աղմուկից: Հեփեստոս- կացինը տարավ-բերեց ու մի հզոր հարվածով ճեղքեց հոր գլուխ-: Այդ ժամանակ աստծո գլխից դուրս եկավ Աթենաս-Պալաս հզոր դիցուհի-: Ոտից գլուխ զինավառ, շողշողուն սաղավարտով, վահան- ու նիզակ- ձեռքին` կանգնեց ապշահար աստվածների առջև, ու նրա կանչ- որոտաց ու ցնցեց Օլիմպոս-: Աթենաս- սկսեց հովանավորել Հունաստանի հերոսների-, պահպանել քաղաքներ- ու ամրոցներ-:
3. Գտի՛ր սխալ գործածված բառերն ու բառակապակցաթյունները և ուղղի՛ր:Բացի աղջիկը, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել: Սիրահարված եմ ձեր երկրի վրա:
Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտով:
Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերը:
Ի՞նչ է նշանակում ընկերությունը դավաճանել:
Խոսքը վերաբերվում է քեզ ու քո ցանկություններին:
Ինչպե՞ս ես վերաբերում նրանց:
Քույրս երրորդ դասարան է:
Բաժակը ձեռքն էր, որ մտավ:
Մարսը աղքատ է ջրով:
Շատ լավ է տիրապետում անգլերենը:
Բացի դա, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:
Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:
Կարդա՛ Գոյականներն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ: Գոյականակերտ ածանցները գոյականներ են կազմում ինչպես այլ խոսքի մասերից, այնպես էլ գոյականներից:
Խոսքում այլ բառերի հետ կապակցվելու, հարաբերվելու համար գոյականները հոլովվում են: Ուղղական հոլովը գոյականի ուղիղ ձևն է: Տրական հոլովը կազմվում է կա՛մ վերջավորություններով (ի, ու, ան, վա, ոջ, ց), կա՛մ հիմքում որևէ ձայնավորի կամ երկհնչյունի փոփոխությամբ (օրինակ` տուն — տան, հայր — հոր): Բացառական և գործիական հոլովաձևերը կազմվում են ուղղականի կամ տրականի ձևերին համապատասխան վերջավորություններ ավելացնելով (բացառական` ից, ուց, գործիական` ով, բ): Գործիականի բ վերջավորությունից առաջ հիմքի և հնչյունր դառնում է մ (բարության — բարությամբ): Ներգոյական հոլովը կազմվում է ում վերջավորությամբ: Գոյականների մի մասը ներգոյական հոլով չունի: Այդ գոյականները ներգոյական հոլովի իմաստ կարող են արտահայտել տրական հոլովի և մեջ կապի օգնությամբ:Բայերի հետ որպես գործողությունն իր վրա կրող աոարկա գործածվելիս անձ ցույց տվող կամ իբրև անձ վերցված, այսինքն` անձի առումով գործածված գոյականները դրվում են տրական հոլովով, մյուսները` ուղղական հոլովով: (Օրինակ` Գտավ րնկերոջը: Գտավ իրենց շունը: Գտավ իրենց շանը): Անձ ցույց տվող գոյականներն ուղղական հոլովով են դրվում, երբ իբրև իր են վերցվում, այսինքն` իրի առումով են գործածվում (օրինակ`Քաղաքում մի ընկեր գտավ):

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s