Ընկերություն

Շատ լավ է ունենալ ընկերական մեծ շրջապատ, սակայն ունենալ միայն մեկ հավատարիմ ընկեր ավելի լավ է։ Ընկերը ցանկացածի կյանքում շատ կարևոր դեր է կատարում։ Կյանքի երկար ճանապարհին դու կարող ես շատերին կորցնել, սակայն ընկերը այն միակներից է, որ կմնա քեզ հետ։ Ընկերն այն մարդն է, ով կկանգնի քո կողքին, եթե անգամ դու սխալ լինես, և կպաշտպանի քեզ։ Իրական ընկերը կկիսի քո հետ թե՛ ուրախությունը թե՛ տխրությունը։ Ընկերը քեզ համար կարող է դուրս գալ բոլորի դեմ։ Ընկերոջ հետ անցկացրած ժամերը ակնթարթի պես են անցնում ,և նրա հետ անցկացրած ժամանակը, կմնա լավ հիշողություն։ Եվ վերջապես ընկերը կլինի քո կյանքի ամեն մի փուլում։

Մատենադարան, քաղաքային թափառումներ. նախագիծ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հունվարի 8-16Մատենադարան այցելության օրը՝ հունվարի 16Նախագծի մասնակիցներ՝ մասնակցության ցանկություն հայտնած ճամբարականներ: Նախագծի նպատակը՝ 

  • ծանոթանալ մատենագրության պատմությանը, ձեռագրերի ստեղծման արվեստին
  • գործնական պարապմունքի միջոցով հասկանալ ինչպե՞ս են պատրաստել մագաղաթները, ծաղկեցրել գրքերը
  • պարապմունքի տեսաֆիլմը մեկնաբանությամբ ներկայացնել ազգագրական փառատոնին
  • զարգացնել ինքնաարտահայտվելու կարողությունը:

Նախագծի ընթացքը՝10:00`մեկնում Մայր դպրոցի բակից11:00` Մատենդարանում մասնակցություն ,,Փոքրիկ զբոսավարը,, նախագծին: Նախագծի ընթացքում Մատենադարանի մասնագետը գործնական պարապմունքի միջոցով ներկայացնում է ձեռագրերի ստեծման պատմությունը, ծաղկեցման գործընթացը, որից հետո սովորողն ինքն է դառնում զբոսավար և հնարավորություն է ունենում մյուսներին ներկայացնել իր սովորածը: 12:30` ընդմիջում, այցելություն Պոնչիկանոց: 13:00-ից քաղաքային թափառումներ, ֆոտոպլեներ, հարցազրույցներ՝ հետտոնական Երևանը: Քայլքի երթուղին՝ Մատենադարան, Օպերա,Հյուսիսային պողոտա, Հանրապետության փողոց, Հանրապետության հրապարակ:
Նախապատրաստական աշխատանքներ. հրապարակվում են սովորողների բլոգներումՀետազոտական աշխատանքներ հետևյալ թեմաներով.

  • Ինչպե՞ս և ինչից են պատրաստել մագաղաթները: 
  • Ծաղկողներ
  • Ինչպե՞ս են բազմացրել ձեռագիր մատյանները
  • Ծանոթանալ երթուղու փողոցներին. քայլքի ընթացքում ուսումնասիրում ենք երկու հիմնական կետ՝ Օպերայի և Մոսկվա կինոթատրոնի տեղում եղած եկեղեցիների քանդման պատմությունը: Ներկայացնում է սովորող …..

Արդյունքը՝ 

  • Տեսանյութի պատրաստում մագաղաթների ստեղծման վերաբերյալ, որը նախատեսում ենք ներկայացնել Ազգագրական փառատոնին: 
  • Հետտոնական Երևանը. ֆոտոպատումների և ռադիոնյութերի ներկայացում: 
  • Նախագիծը ՝ այցելությունից հետո, յուրաքանչյուր սովորող պատումի տեսքով լուսաբանում է իր բլոգում: 

ՆախահաշիվՄատենադարանի տոմսի գումարը՝ 200 դրամ, օգտագործում ենք դպրոցի աբոնեմենտները: ,,Փոքրիկ զբոսավար,, նախագծի վճար՝ 3000 դրամ: Տրանսպորտի գումար՝ 8.000 դրամ: Մասնակցում է 20 սովորող: Մեկ սովորողը վճարում է 600 դրամ: