Տեսա երազ մի վառ

Տեսա երազ մի վառ.
Ոսկի մի դուռ տեսա,
Վըրան փերուզ կամար,
Սյուները հուր տեսա։

Տեսա ծաղկած այգին,
Սոսի սուրբ ծառ տեսա,
Մի հըրեշտակ անգին
Սոսից պայծառ տեսա։

Երկու բաժակ տեսա,
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար։

Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ…

1.Բանաստեղծությունից դուրս գրի՛ր բոլոր այն բառերը, որոնք գույն են հաղորդում: 
Ոսկի, փիրուզ, արյուն, արև, գոհար, վառ

2.Ի՞նչն է գերիշխում բանաստեղծության մեջ, խո՞հը, թե՞ տրամադրությունը: 
Խոհը, քանզի բանաստեղծության մեջ երևում էր իր մտածմունքները:

3. Ո՞ր տողերն են բնութագրում բանաստեղծության հերոսին:
Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ

4.  Ի՞նչն է ստեղծում բանաստեղծության ռիթմը՝բառե՞րը, հնագավորո՞ւմը, տողերի չա՞փը, թե՞ մի այլ բան: 
«Տեսա» բառը ստեղծում էր հանգավորում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s