Թումանյանի քառյակներ

1. Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով։

2. Զուր եմ փախչում, ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում:

3. Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,—
Վատը` լավ եմ տեսել ես։

4. Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել` լույս տվել,
Հույս տալով եմ սպառվել։

5. Ո՜նց է ժըպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։

1. Քառյակներից դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 
Նենգ — Չար՝ խարդախ բնավորություն ունեցող
Դավ — Դավադրություն
Անմեկին — Անբաժան

2. Նշված քառյակները որևէ ընդհանրություն ունեն և ո՞րն է: 
Լավատեսությունը

3. Ի՞նչ գաղափար է արտահայտված նշված քառյակներում: 
Գաղափարը հենց դա է, որ պետք տեսնել ամեն ինչը լավ աչքերով…

4. Քառյակների տողերից մեկը դարձրո՛ւ վերնագիր և գրի՛ր շարադրություն: 

Ո՜նց է ժըպտում իմ հոգին, չարին, բարուն,― ամենքին
Պետք է միշտ ժպտալ, անգամ այն մարդկանց ովքեր քո վատն է ուզում, քանի որ ժպիտը քո զենքն է։ ԵՎ հակառակը՝ մի գուցե կա մեկը, ում պետք է քո ժպիտը… Բայց այդ ամենին կարելի է նայել այլ տեսանկյունից, երբ մարդիկ ժպտում են ուղղակի բարությունից ելնելով, և չարին չարով չպատասխանելու ցանկությամբ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s