Մեր ուխտը

Մեր ուխտը
Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառ-պատառ

Մեր դրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,

Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։

1. Անհասկանալի բառերը բացատրի՛ր:
Անվեհեր — անվախ, աներկյուղ

2. Բացատրի՛ր վերնագիրը:
Երդման մասին է: Մեր՝ հայերի երդման գնալ միշտ դեպի լավը:

3. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ բանաստեղծության ասելիքը, 
արտահայտած միտքը: 
Հայերի ձգտումը և պայքարը մեր պայծառ ապագայի համար: Չնայելով մեն անցած, արյունոտ, մութ, խավար ճանապարհին, մենք միշտ գնացել ենք առաջ:

4. Ուղտ-ուխտ. ինչպիսի՞ բառեր են, բացատրի՛ր: 
Ուղտ — կենդանի
Ուխտ — երդում

5. Ընթերցե՛ք այլ բանաստեղծություններ Թումանյանից: 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s