1869 թ. Ալեքսանդրապոլում, հինգ տարի անց՝ Մեծ Ղարաքիլիսայում հիմնվեցին արևելահայ առաջին ազատագրական խմբակները։ Ալեքսանդրապոլի խմբակը՝ «Բարենպատակ ընկերություն»
Մեծ Ղարաքիլիսայի կազմակերպությունը կրում էր «Հայրենիքի սիրո գրասենյակ»
անունը: Այս խմբակները նպատակ էին դրել հասնելու Հայաստանի ազատագրությանը, նրա երկու հատվածների միավորմանը:
Արևմտահայ առաջին կազմակերպությունը՝ «Միություն ի փրկություն», ստեղծվեց
1872 թ. Վանում։
Բոլոր խմբակների նպատակը նույնն է ազատագրել Հայրենիքը: Սակայն գործունեությունը տարբերվում է: