Գործնական քերականություն

1. Կարդա՛, ցույց տուր, թե որ բառերին են լրացնում ընդգծված մակբայները,
որոշի՛ր, թե գործողության ինչն են ցույց տալիս դրանք: 
Ծերունին տխուր մտահոգության մեջ վեր կացավ, վրանի վարագույրները ցած թողեց և իսկույն(ձևի մակբայ, լրացնում է «դուրս գնաց» բային) դուրս գնաց: Սամվելը մի քանի րոպե մնաց լռության մեջ: Մի քանի անգամ(լրացնում է «վեր առավ» բային, չափ ու քանակի մակբայ է) վեր առավ մագաղաթի թերթերը, կամենում էր գրել, բայց դարձյալ(«ցած դրեց» բային է լռացնում, ձևի մակբայ է) ցած դրեց: Նա վեր կացավ, փոքր-ինչ(«ետ քաշեց» բայն է լռացնում, չափու քանակի մակբայ է) ետ քաշեց վարագույրի մի եզրը, նստեց, կրկին(«առավի» բայն է լրացնում, ձևի մակբայ) առավ մագաղաթյա թերթը և սկսեց դանդաղ («գրել» բայի վրա է դրվում, ձևի մակբայ է) գրել: 

Տեղի մակբայՆախադասության մեջ լինում են տեղի պարագա և պատասխանում են որտե՞ղ, ո՞ւր հարցերին: Օրինակ՝ Երկրերկիր տարածվեց քաջ ասպետի համբավը: Տեղի մակբայներեն են՝՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, բերնից բերան, դեմ առ դեմ, դեմ դիմաց, դեմուդեմ, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուղ, երկրեերկիր,հետ կամ ետ, ընդառաջ, հեռու, մեջտեղ, պատն ի վեր, սարն ի վեր, վար, վեր, տեղ-տեղ: 

2. Գտի՛ր տեղի մակբայները: Նրանք գյուղեգյուղ փնտրում էին սարերում հայտնված մարդուն: Հորիզոնը տեղ-տեղ շատ բարձր էր: Քամին գույնզգույն տերևները դեսուդեն էր քշում: Վայրի գազանները քարեքար ընկան, իրենց բներից փախան: 

3. Երգել, խաղալ, ապրել բայերի հետ գործածի՛ր համապատասխան տեղի մակբայներ: 

4.Ընդգծված բառերը և բառակապակցությունները փոխարինի՛ր դերանուններով: Տրված և ստացված տեքստերր համեմատի՛ր:
Անգլիացի (կարևոր չէ, թե ով ) կենդանաբան Միջերկրական ծովի կղզիներում հետաքրքիր հայտնագործություն է արել հնագետների հետ: Անգլիացի կենդանաբանը Միջերկրական ծովի կղզիներում գտել է փղերի մնացուկներ, փղերի լայնությունն ուսահատվածում հասնում է ընդամենը մեկ մետրի: Անգլիացի կենդանաբանի և հնագետների կատարած պեղումների ժամանակ գտնվել են նաև խոզերի մեծության ռնգեղջյուրների և ներկայումս եղածներից կրկնակի խոշոր մկների մնացուկներ:
Գիտնականր կարծում է, որ յոթ միլիոն տարի առաջ են փիղ, ռնգեղջյուր, մուկ կենդանիները Աֆրիկայից եկել Մալթա, Կրետե և Կիպրոս կղզիները, յոթ միլիոն տարի առաջ ցամաքած Միջերկրական ծովի հատակով: Հետո Միջերկրական ծովի տարածքը նորից ջրով է լցվել, և կենդանիները, կտրվելով մայրցամաքից, սկսել են զարգանալ ոչ մայրցամաքային կենդանիների կերպ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s