Գործնական քերականություն

Կապ
1. Դուրս գրի՛ր վերաբերականները, ձայնարկությունները, կապերը
Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ
մասինհավանաբար, մտերմանալ, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ
դեղին, ընկերանալ, երկար,  կրկնել, է՜բացիորովհետև, հնգական:

2. Ընդգծի՛ր կապերը:
Հայրենիքի համար պետք է պատրաստ լինի ամեն զոհողության:
Սեղանի վրա դրված էր ծաղկաման, իսկ ծաղկամանի մեջ ծաղիկներ կային:

Կապերն արտահայտում են հոլովական իմաստներ՝ կատարելով հոլովական վերջավորությունների դեր: Օրինակ՝ սեղանի վրա-սեղանին
Չեն հոլովում, նախադասության անդամ չեն դառնում:

3.Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապ, որտե՞ղ` որպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):
Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել:
Սեղանի վրա թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար:
Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ:

Կապերը դրվում են կապվող գոյականից, դերանունից և գոյականաբար գործածված այլ բառից առաջ կամ հետո. այդ պատճառով էլ կոչվում են նախադրություններ կամ հետադրություններ: Կան մի քանի կապեր, որոնք դրվում են կապվող բառից և՛ առաջ, և՛ հետո, օրինակ՝ բացի Արամից, Արամից բացի….

4. Տրված նախադասությունների մեջ ընդգծի՛ր կապերը, նշի՛ր տեսակը:
Ձիերի երամակը արածում է կանաչ լանջի տակ: — հետադրություն
Ամպի տակից ջուր է գալիս… — հետադրություն
Առանց նրա փաստաթղթերի, չէր կարող դուրս գալ: — նախադրություն

5. Ուղղի՛ր սխալները:
Նվագում է դաշնամուրի վրա: — Նվագում է դաշնամուր:
Այդ որոշման հետ բոլորը ծանոթացան: — Այդ որոշմանը բոլորը ծանոթացան:
Կանգնել է մայթի վրա: — կանգնել է մայթին:
Ինձ մոտ ոչ մի նորություն չկա: — Ես ոչ մի նորություն չունեմ:

6. Գրի՛ր տրված կապերի կազմությունը՝ դեպի, առ, դեմ, ի հաշիվ, նախքան, ընդդեմ, մեջ, մոտ, ըստ, նկատմամբ:
Պարզ — առ, դեմ, մեջ, մետ, ըստ, նկատմամբ
բարդ — դեպի, ի հաշիվ, նախքան, ընդդեմ

7. Կետադրի՛ր նախադասությունները, ուշադրություն դարձրո՛ւ կապերի կետադրությանը:
Բացի Կարենից բոլորն ընդունեցին իրենց մեղքը:
Իբրև ճանաչված վիրաբույժ՝ Սուրենի քեռին մրցակից չուներ:
Հերթով ներս էին մտնում և կանգնում նրա բոլոր զինվորները՝ որպես անդավաճան եղբայրներ:
Վաղուց մահացել է Օհան ամին և թաղված է այս ծառի տակ՝ իր սրտի ուզածի համաձայն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s