Գարուն ցելաւ ծաղկունիկ բոցերով: Կոմիտաս

Կոմիտասը եղել է հայ երգահան, երգիչ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: Այդ վառ և ճանաչավոր ապագայով մարդը ծնվել է 1869 թ. Բացի տաղանդավոր երգիչ և երգչահան լինելուց, նա նաև բազմաթիվ քառեակներ ունի գրված: Ահա դրանցից մեկը

Գարուն ցելաւ ծաղկունիկ բոցերով,
Ամառն ելաւ հասկունիկ ծոցերով.
Աշունն առաւ խատուտիկ բարերով,
Ձմեռ պատաւ` պատուտիկ սառերով։

Գործնական աշխատանք: Նյութերի հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական,ֆիզիոլոգիական

Նյութի հատկություններ են կոչվում այն հատկանիշները, կամ բնութագրիչները, որոնցով նյութերը նման են իրար, կամ տարբերվում են իրարից: Նյութերը ունեն 3 տեսակի հատկություններ՝ ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական:
Նյութի ֆիզիկական հատկությունները դիտարկում են, կամ չափում են, առանց նոր նյութ ստանալու:

Читать далее «Գործնական աշխատանք: Նյութերի հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական,ֆիզիոլոգիական»

Սեպտեմբեր ամսվա ամփոփում հայոց լեզու և գրականություն

Ստեղծագործական աշխատանքներ
Ես և համակարգիչը: Վիրտուալ կյանք
Ազատություն

Читать далее «Սեպտեմբեր ամսվա ամփոփում հայոց լեզու և գրականություն»

Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս

Մարիո Բենեդետի « Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս»
  • «Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս» պատմվածքի հեղինակ՝ Մարիո Բենեդետին ուրուգվացի գրող է: Պատմվածքում նեյկայցված են մարկային արժեքները, որոնք դուր են գալիս գրողին: Ես լիովին համաձայն եմ ցանկացած տեղի հետ, բայց կցանկանաի առանձնացնել հենց այս տողերը.

    Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք բաբախում են, որոնց հարկ չկա մղել ինչ-որ բանի, որոնց պետք  չէ ասել, որ ինչ-որ բան անեն, որովհետև գիտեն, թե ինչ  է պետք  անել և հենց այդպես էլ անում են: Մարդիկ, որոնք «մշակում են»  են  իրենց երազանքները, այնքան, մինչև որ այդ երազանքները  տիրանում են իրենց իսկ իրականությանը:

    Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք կարող են կառուցողականորեն ու ուղիղ քննադատել ինձ՝ առանց ինձ ցավեցնելու և վիրավորելու:

    Մի քանի տողով ներկայացնեմ, թե ինչպիսի մարդիկ են ինձ դուր գալիս:

    Ինձ դուր են գալիս մարդիկ ովքեր չեն վախենա տարբերվել և լինել յուրահատուկ: Մարդիկ ովքեր ունեն սեփական կարծիք և չեն կրկնի այն ինչ լսեն, կամ չեն անի այն ինչ ճիշտ չեն համարում: Ինձ դուր են գալիս բարձր ինտելեկտով մարդիկ, ովքեր կկարողանան ցանկացած խոսակցություն պահել, և շբվել ցանկացած տեսակի մարդկանց հետ: Հասուն և բարի մարդիկ: Ես շատ եմ կարևորում մարդկային աժեքները, և կարծում եմ որ մարդը առաջին հերթին պետ է չմոռանա մարդ լինելու մասին: Նաև սիրում եմ երբ մարդիկ հետևում են իրենց: Իսկ ինչ վերաբերում է արտաքինին կարծում եմ մարդու հետ ընկերանալու համար դա այդքան էլ կարևոր չէ:

Классная работа

Упражнения

1. Исходить пол-России, об…ехать полмира, быть полгода в экспедиции, встать полвосьмого, обойти полгорода, с…есть
пол-апельсина, скосить пол-луга, отрезать полметра ткани, откусить пол-яблока, полжизни провести в (пут..)шествиях, пройти пол-Крыма, опоздать на полминуты, возвра..титься пол-одиннадцатого, отстать на пол-очка, полугодичное отсутствие, сделать полуоборот,
полульняное волокно, уч…ствовать в полуфинале, пробежать
полдистанции, перегородить пол-улицы.

2. Полметра, пол-лимона, полдесятого, пол-яблока, пол-листа, полгорода, пол-Москвы, пол-Африки, пол-апельсина, полмиллиона.

3. Объясните написание следующих сложных слов:

полуоборот-
пол-одиннадцатого- Так как уроки закончились рано я вернулся домой в пол-одиннадцатого.
полуавтомат- Сварочный полуавтомат.
пол-Азии- пол-Азии знал об этом.

Ֆիզիկական մարմիններ և նյութեր

  • Ֆիզիկական մարմիններն ունեն զանգված(m), ծավալ(v) 7 որոշակի ձև:
    Բոլոր ֆիզիկական մարմինները կազմված են նյութերից: Նյութը փոքրագույն մասնիկների՝ ատոմ, մոլեկուլ, իոն, փոխազդեցության արդյունքն է, իրեն բնորոշ բաղադրությանբ, կառուցվածքով, հատկություններով ոժտված որոշակի զանգված և ծավալ: Ներկայումս հայտնի է մոտավոր 30 միլիոն նյութ: Նյութերը դասակարգվում են պարզ և բարդ: Պարզ նյութերը կազմված է միատեսակ քիմիական ատոմներից: Պարզ նյութերը 400ն են, լինում են մետաղ, ոչ մետաղ: Բարդ նյութերը դասակարգմուն են անօրգանական և օրգանական:Ներկայումս հայտնի է գիտությանը 118 քիմիական տարրի ատոմներ:

Ես և համակարգիչը: Վիրտուալ կյանք

Իմ համար համակարգիչը արդեն ինչպես առօրիայի մի մաս է դարձել, քանի որ ես դրանով սովորում եմ: Սակայն եթե դասերը մի կողմ դնենք համակարգչով կարելի է ժամանակը հետաքրքիր անցկացնել, օրինակ ընտանիքվ ֆիլմի դիտումներ: Նաև հիմա մենք համացանցի շնորհիվ կարող ենք շբել հեռո ապրող բարեկամների, կամ ընկերների հետ, ինչու ոչ նաև նոր ծանոթություններ ձեռք բերել, ես իհարկե կողմ չեմ համացանցով ծանոթանալուն, սակայն ինքս ունեմ որոշ մոտ և վստահելի ընկերներ, ում հետ այդպես եմ ծանոթացել: Սակայն համակարգչի չարաշահումը կարող է նաև խնդիրների հանգեցնել, առաջին հերթին տեսողությունը, հետո նաև քիչ շբումը մարդկանց հետ, որը պակաս կարևոր չէ: Համացանցում կա ամեն ինչ, ինչպես լավ և օգտակար, այդպես էլ հակառակը: Ես ինքս համացանցից շատ բաներ եմ սովորում և չեմ հերքի այն փաստը, որ նաև շատ եմ փոխվել, բայց ոչ դեպի վատը դա կարևոր է, սակայն բոլորի դեպքում չէ, որ դա այդպես է, ոչ բոլորն են ճիշտ օգտագործում մեզ տրված հնարահժվորությունները: Ինչ վերաբերում է էմոցիոնալ աղքատությանը, ես չեմ կարծում, որ վիրտուլ աշխարհում գտնվող մարդիկ ունեն այդ խնդիրը, չեմ կարող ասել, բոլորի մասին, սակայն դատելով իմ շրջապատից, ինչու ոչ նաև ինձնից, կաող եմ ասել, որ եթե անգամ կա այդ խնդիրը, ապա շատ քիչ: Սակայն հիմա դեռահասները շատ են հանդիպում այնպիսի խնդրի, ինչպիսին է դեպռեսիա, այստեղ ես կասեմ, որ համացանցը շատ դեպքերում օգնում է… Սակայն վիրտուալ աշխարհում մարդիկ իսկապես ապրում են երկակի կյանքով: Ինչքան էլ մարդիկ փորցեն լինել անկեղծ, միևնույն է վիրտուալ և իրական նրանք տարբեր են:

ՀՀ զինանշան, դրոշ և օրհներգ

Զինանշան

Զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշիսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։

Հայաստանի զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնու, նաև կապույտ, կարմիր և նարնջագույն, որոնք էլ խորհրդանշում են Հայաստանի դրոշի գույները։

Դրոշը

Իրականում հիմա Հայաստանի դրոշը շատ է տարբերում առաջվա դրոշից. Առաջ կռվի գնալիս տանում էին սյուներ, որոնց վրա փորագրված ժայռաբեկորներ էին. Փորագրում էին հիմնականում վիշապ, արծիվ, վագր կամ ինչ-որ խորհրդավոր աստվածային օբյեկտ: Քրիստոնեությունը ընդունելուց հետո Հայերը փոխել են շատ տարբեր դրոշներ, տարբեր դինաստիաներ ունեին իրենց դրոշները.  Արտաշեսյան դինաստիայի դրոշը, օրինակ, բաղկացած է կարմիր կտորից, որի վրա պատկերված են երկու արծիվ, որոնք նայում են միմյանց և բաժանված են ծաղիկով։

«ՀՀ դրոշի մասին» առաջին օրենքն ընդունել է ՀՀ Գերագույն խորհուրդը 1990 թվականի օգոստոսի 24-ին։ Դրոշի գույների մասին կան տարբեր մեկնաբանություններ։ 2006 թվականի օրենքում գրված է.
«Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը»
աղբյուր

Օրհներգ

«Մեր հայրենիք», Հայաստանի ազգային օրհներգը, ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա, սակայն տեքստն ոստացել է չնչին փոփոխություն։ Հիմնի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից։
այբյուր