ՀՀ զինանշան, դրոշ և օրհներգ

Զինանշան

Զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշիսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։

Հայաստանի զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնու, նաև կապույտ, կարմիր և նարնջագույն, որոնք էլ խորհրդանշում են Հայաստանի դրոշի գույները։

Դրոշը

Իրականում հիմա Հայաստանի դրոշը շատ է տարբերում առաջվա դրոշից. Առաջ կռվի գնալիս տանում էին սյուներ, որոնց վրա փորագրված ժայռաբեկորներ էին. Փորագրում էին հիմնականում վիշապ, արծիվ, վագր կամ ինչ-որ խորհրդավոր աստվածային օբյեկտ: Քրիստոնեությունը ընդունելուց հետո Հայերը փոխել են շատ տարբեր դրոշներ, տարբեր դինաստիաներ ունեին իրենց դրոշները.  Արտաշեսյան դինաստիայի դրոշը, օրինակ, բաղկացած է կարմիր կտորից, որի վրա պատկերված են երկու արծիվ, որոնք նայում են միմյանց և բաժանված են ծաղիկով։

«ՀՀ դրոշի մասին» առաջին օրենքն ընդունել է ՀՀ Գերագույն խորհուրդը 1990 թվականի օգոստոսի 24-ին։ Դրոշի գույների մասին կան տարբեր մեկնաբանություններ։ 2006 թվականի օրենքում գրված է.
«Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը»
աղբյուր

Օրհներգ

«Մեր հայրենիք», Հայաստանի ազգային օրհներգը, ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա, սակայն տեքստն ոստացել է չնչին փոփոխություն։ Հիմնի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից։
այբյուր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s