Աբու Մուհամմեդ ադ-Դին իբն Աբդ Ալլահ Սաադի Շիրազին պարսիկ բանաստեղծ-մորալիստ է:
«Սաադիի վերջին գարուն», վերնագրից էլ երևում է, որ ստեղծագործությունը նրա վերջին գարնան մասին է:
— Ավա՜ղ, անցավ հարյուր տարիս մի գիշերվա երազի պես, թռավ թեթև մի վայրկյանի մեջ…
Կյանքը կարճ է, մեկ ակնթարթ և տարիներ էս կորցնում: Սակայն այն մերն է, պետք է ապրել այնպես, որ հետո չփոշմանել, պետք է ապրել արժանի:
Սաադին անգամ կյանքի վերջին պահերին անգամ զարմանու թե ինչքան գեղեցիկ և կախաչդական կարող է լինել աշխարհը:
— Այո՛, հրաշք է աշխարհք, հեքիաթ է, գեղեցիկ և անհուն զարմանալի։
— Կախարդված է աշխարհը, և բոլոր իրերը հմայված են մի անտեսանելի վհուկի դյութական գավազանով, և հեքիաթացած է ամեն բան։
Եվ ահա ներս է գալիս Նազիաթը, Սաադիի սիրած շիրազուհին, ինքպես նշում է Իսահակյանը: Եվ Նազիաթը եղավ այն մարդը, ով լսեց Սաադիի վերջին խոսքերը:
— Քո շուշան մատներով գրի՛ր «Գյուլստան»–իս հետին էջի վրա իմ այս վերջին խոսքերը.«Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…»։
Ծնվում ենք մեր կամքից անկախ, ապրում ենք զարմանալով աշխարհի վրա, ամեն անգամ մեզ համար ինչ-որ նոր բան բացահայտելով, և շարհունակում ենք զարմանալ աշխարհի կախարդականության և հիասքանչության վրա անգամ մինչև վերջին րոպեները: Եվ մահանում այդպես է կարոտը չառնելով այս կյանքից: