Բուլինգը և ՅՈՒՆԻՍԵՖԻ անդրադարձը

Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի՝ աշխարհում 13–15 տարեկան աշակերտների կեսը՝ 150 մլն երեխա, ասել է, որ դպրոցում կամ դպրոցի տարածքում հասակակիցների կողմից բռնության է ենթարկվել:

Երիտասարդների կրթության անբաժան մասն է դարձել բուլինգը:
Յունիսեֆը ներկայացրել է «Ամենօրյա դաս. #ՎերջԲռնությանը դպրոցներում» զեկույցը, որը ներկայացնում է հասակակիցների միջև բռնությունը: Այն վատ է անդրադառնում աշակերտների կրթության և բարեկեցության վրա թե՛ աղքատ և թե՛ հարուստ երկրներում հավասարաչափ:

Երեխան կարող է կորցնել ցանկությունը դպրոց հաճախելու, կամ վախենալ դպրոց հաճախելուց, դասընկերներ կողմից բուլինգի ենթարկվելու պատճառով: Որը բնականորեն կնպաստի կրթության վրա, ոչ լավ կողմով:

Աշխարհում մոտ 720 միլիոն աշակերտ ապրում է այնպիսի երկրներում, որտեղ բռնությունը դպրոցներում օրենսդրորեն ամբողջապես արգելված չէ: Եվ ահա թե ինչ է առաջարկում Յունիսեֆը խնդրի լուծման համար՝
· Ապահովել համապատասխան օրենսդրության առկայությունը և պահպանումը
· Ապահովել դպրոցներում բռնության կանխարգելման և խնդրի համապատասխան լուծման մեթոդների առկայությունը
· Աջակցել բռնության մասին բարձրաձայնող աշակերտներին և դասասենյակներում ու համայնքներում փոխել բռնության մշակույթը
· Դպրոցում անվտանգություն ապահովող հաջողված լուծումներին ուղղված ներդրումներն ավելի արդյունավետ ու թիրախավորված դարձնել
· Հավաքագրել դպրոցներում կատարվող բռնության մասին տվյալները ավելի արդյունավետ ու տեսակավորված կերպով:


Բուլինգը Հայաստանում
Հայաստանում երեխաների 38 %-ը տեսել է՝ ինչպես են համայնքում երեխայի ծեծում, իսկ 35 %-ը նվազագույնը 1–5 անգամ դպրոցում ծաղրանքի բուլինգի) ականատես է եղել: Սա նշանակում է, որ գրեթե յուրաքանչյուր երկրորդ երեխան դպրոցում ականատես է եղել բռնության: Երեխաների 84%-ը ﬔծ կարևորթյուն է տալիս այն փաստին, որ Հայաստանում պետք է ավելի շատ աշխատանքներ իրականացնել բռնության դեպքերը կանխելու ուղղությամբ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s