Անտուան դե Սենտ Էկզյուպերի «Աղոթք»

Անտուան դը Սենտ-Էքզյուպերին ֆրանսիացի գրող է, բանաստեղծ և պրոֆեսիոնալ օդաչու։ Առավելապես հայտնի է որպես «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակի հեղինակ։

Պատմվածքում հեղինակը աղոթում էր, Աստծուն հայտնելով իրա ցանկությունները, և կարիքները։ Ահա մի փոքրիկ հատված նրա աղոթքից. «դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն…»

Ես ինքս Աստծուն հավատալով, հաճախ նաև որոշ բաներ խնդրում, նաև աղոթում եմ, դա ճիշտ է և դա լավ է, սակայն կարծում եմ, որ միայն աղոթելը քիչ է: Եթե ինչ֊որ բան ենք ցանկանում, միայն երազելը քիչ, պետք է գործել։ Պետք է ոչ մի հնարավորություն բաց չթողնել։ Պետք չէ հույս դնել մյուսների վրա, քայլեր արեք, գնացեք դեպի երազանք։ Եթե զգում եք, որ կարիք կա, հավաքեք ձեր մտքերը, գտեք ձեր մեջ ուժ և փոխեք ձեր կյանքը դեպի լավը։ Ապրեք արժանի, ապրեք այնպես, որ չափսոսաք ոչ մի ապրած վայրկյանի համար։ Երբ դուք լույս աշխարհ եկաք, դուք լաց էինք լինում, իսկ աշխարհը ժպտում էր ձեզ, ապրեք այնպես, որ ձեր գնալիս աշխարհը լաց լինի, իսկ դուք ժպտաք։

Նաև կառանձնացնեի մի հատված, որը տպավորվեց իմ մեջ.《Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ》: Մարդի ագահ են, և մենք յուրաքանչյուս ունենք այդ հատկանիշը, գուցե աննշան, բայց ունենք: Մենք շատ բան ենք ցանկանում, բայց արդյո՞ք այդ ամենը մեզ իսկապես անհրաժեշտ է: Հեղինակը խոսում էր այդ մասին:

Անտուան դե Սենտ Էկզյուպերի «Աղոթք»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s