Ճարպեր / լիպիդներ

Ճարպերը կենդանական և բուսական հյուսվածքների բաղադրիչներ են։ Կազմված են հիմնականում գլիցերինի և տարբեր ճարպաթթուների միացություններից՝ գլիցերիդներից։ Պարունակում են կենսաբանորեն ակտիվ ֆոսֆատիդներ, ստերիններ և որոշ վիտամիններ։

Ճարպերը սննդի անհրաժեշտ և առավել կալորիական բաղադրամասեր են և օրգանիզմի էներգիայի աղբյուր։ Դրանք նպաստում են սննդի մեջ օգտագործվող այլ մթերքների ավելի լավ ու լիարժեք յուրացմանը, հաճելի համ ու բուրմունք են տալիս մթերքներին։

Ճարպերի նկատմամբ մարդու պահանջը կազմում է օրական 1-1,5 գ՝ 1 կգ զանգվածի հաշվով (օրինակ՝ 70 կգ զանգվածով մարդու համար այն կազմում է օրական 70-105 գ)։

Լիպիդներ
Բառը առաջացել է հուներեն lípos բառից, որը նշանակում է ճարպ: Ճարպակերպեր, ճարպանմաններ, օրգանական նյութեր, որոնք մոլեկուլի կառուցվածքով և ֆիզիկաքիմիական հատկություններով նման են ճարպերին։ Կարևոր նշանակություն ունեն բուսական և կենդանական աշխարհում։ Ճարպերի հետ կազմում են լպիդների դասը։ Տերմինը հնացած է և համարյա չի գործածվում։ Պարունակվում են կենդանի և բուսական բոլոր բջիջներիում։ Ամենատարածվածը՝ ճարպերն են։ Ջրում չեն լուծվում, լուծվում են օրգանական լուծիչներում։ Բջջի չոր նյութի 5-10%, իսկ ճարպահյուսվածքում՝ 90%։

Մարդու օրգանիզմում ճարպերը կուտակվում են կրծքագեղձերում, ճարպոնում, ենթամաշկի ցանցաշերտում։ Ճարպեր կուտակվում են նաև բույսերի սերմերում, պտուղներում։ Ճարպերը կարող են լինել
Պինդ
խոզի
ձավարի
և հեղուկ
զեյթունի
օձաձկան ձարպը

Լիպիդներից են՝ կարոտինը, քսանտոֆիլը, ֆոսֆոլիպիդները, լեցիտինը, խոլեստերինը։ Վիտամին A, D, E, K, սեռական հորմոնները, հեշտությամբ միանում են սպիտակուցներին՝ առաջացնելով լիպոպրոտերդներ։

Դրանք մտնում են մեմբրանների, կորիզի կազմի մեջ, կուտակվում է մաշկի տակ՝ նրան տալով էլաստիկություն։ Կենդանական բջիջներում ավելի շատ ճարպեր կան։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s