Մայրենի լեզվի օրեր

Գրական հայերեն
— Ես չեմ հասկանում, գնում ես աղքատի մոտ, նա օգնում է, ինչով կարող է: Գնում ես հարուստի մոտ, նա ոչինչ չի տեսնում: Արդյո՞ք խնդիրը գումարի մեջ է:
— Նայիր պատուհանից: Ի՞նչ ես տեսնում:
— Կինն իր երեխայի հետ, դեպի շուկա գնացող վագոն…
— Լավ: Իսկ հիմա նայիր հայելու մեջ: Ի՞նչ ես տեսնում:
— Ի՞նչ կարող եմ այնտեղ տեսել: Միայն ինքս ինձ:
— Այ այդպես: ԵՎ պատուհանն է ապակուց, և հայելի: Հերիք է մի քիչ արծաթ ավելացնել, և դու արդեն միայն քեզ ես տեսնում:

Եղեգնաձորի բառբառ
— Ես չեմ խասկնալ, եթալ ես աղքատի մոտ, քյոմագ է անել, ինչով կարում է: Եթալ ես հարուստի մոտ, ինքը ոչ մի բան չի տսնալ: Արդյո՞ք խնդիրը փողի մեջ ի:
— Նայիր լուսամուտեն: Ի՞նչ ես տսնալ:
— Կնիկը երեխու խետ, դեպի բազար եթացող վագոն…
— Լավ: Իսկ հիմա նայի հայլու մեջ: Ի՞նչ ես տսնալ:
— Ի՞նչ կարող եմ տաղ տսնալ: Մենակ ինքս ինձ:
— Այ տենց: Եվ լուսամուտն է շուշից, և հայելին: Խերիք է մե քիչ արծաթ ավելացնել, և դու մենակ քեզի ես տսնալ:
Վայոց ձորի մարզ, գյուղ Արտաբույնքի բառբառ

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s