Չարենցի կամար

Որոշեցինք Չարենցի ծննդյան օրը նշել Չարենցի կամարի մոտ, կարդալ Չարենց, որպես աղոթք՝ բարձրաձայնել.-Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա…
Սառը, ցուրտ եղանակ էր, բայց պարզ-պարզ: Այնքան պարզ ու հստակ էին երևում ամբողջովին ձյունապատ Սիսն ու Մասիսը, որ թվում էր՝ ձեռքդ պարզես, կհասնես ձյուներին: Սիրուն տեսարան էր:
Հաջորդ կանգառը Հացավան գյուղն էր, ավելի ճիշտ՝ Հացավանի դպրոցը: Ինձ համար անակնկալ էր Երևանին համարյա կպած դպրոցի վիճակը՝ պայմանները, երեխաների «լարված» վիճակն իրենց տնօրենի և ուսուցիչների ներկայությամբ, սովորողների քանակը դասասենյակներում: Մի խոսքով, այդ մասին չեմ գրի գոնե այս պահին: Ծանոթացանք, զրուցեցինք, միասնական դաս արեցինք առաջին հարկի ընդարձակ նախասրահում՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները: Դպրոցից ինձ մոտ ամենաշատը տպավորվեցին բոլոր պատերին ամրացված նկարները, որոնք նկարել էին ուսուցիչներն ու աշակերտները: Հետո՝ հյուրասիրություն, նորից հանդիպելու խոստում, փոխայցելության հրավեր…


Մեր հաջորդ կանգառը Գեղարդի վանքն էր: Շրջակայքը՝ ճերմակ-ճերմակ , եկեղեցին՝ հպարտ ու գեղեցիկ, եղանակը՝ ցուրտ-ցուրտ: Այդ ,իհարկե, մեզ չխանգարեց հիանալի ժամանակ անցկացնել՝ արտասանել, բրդուճներ մեջտեղ բերել, նկարել ու նկարվել
:

Լավ, սիրուն օր էր: Հիասքանչ ժամանակ անցկացրինք: Բոլորիս էլ հարկավոր էր  նեգատիվ մտքերը վանել և վերցնել մի փոքրիկ դադար, հանգստանալ այդ ծանր գրաֆիկից բնության գրկում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s