Տուրիզմ

  1. Որո՞նք են տվյալ ճյուղի զարգացման նախադրյալները և խոչընդոտները
    Տուրիզմի զարգացման նախադրյալները հիմնականում համարվում են աշխարհագրական դիրքը, տարածքը և բնականաբար տեսարժան վայրերը: ՀՀ-ն Աչքի է ընկնում իր վաղուց պահպանված տարածքներով և կառույցներով: Բազմադարյա պատմություն և հարուստ մշակույթ ունեցող երկիր է, ինչով էլ գրավում է արտերկրացիների ուշադրությունը: Կարծում եմ դրանով է պայմանաորված ՀՀ-ի տուրիզմի զարգացումը:
  2. Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը
    ԽՍՀՄ գոյության տարիներին (1922-1991) Խորհրդային Հայաստան են այցելում միութենական մյուս հանրապետությունների հարյուրավոր քաղաքացիներ՝ հիմնականում հանգստի կամ աշխատանքային նպատակներով։ Զբոսաշրջիկների համար Երևանում և շրջաններում կառուցվում են հյուրանոցային համալիրներ, որոնք մեծ համբավ էին վայելում այցելուների մոտ։
    1980-ական թվականներին Երևանում կառուցվում են նոր հյուրանոցներ՝ «Երիտասարդական պալատը», «Դվինը», «Շիրակը» և այլն։ Հայկական երկաթուղուց բացի, որն ավելի էր ընդլայնվել, կառուցվում են հարյուրավոր կիլոմետրերի երկարություն ունեցող ավտոճանապարհներ:
    1990-ական թվականներին զբոսաշրջությունը Հայաստանում անկում է ապրում՝ կապված աղետալի երկրաշարժի, Արցախյան ազատամարտի ու տնտեսական ճգնաժամի հետևանքով։
    2000-ական թվականներից Հայաստանի զբոսաշրջության զարգացումը կրկին վերելք է ապրում։ Եթե մինչ այդ երկիր էին գալիս գերազանցապես ԽՍՀՄ քաղաքացիներ, ապա նորանկախ Հայաստանը և ազատագրված Արցախը տեսնելու համար տարեցտարի Երևան են այցելում հազարավոր սփյուռքահայեր՝ Ռուսաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, և այլ երկրներից։ Հայաստան են այցելում նաև եվրոպացի ու ամերիկացի։
    2011 թվականի տվյալներով Հայաստանում կար 128 հյուրանոց, 102 ճամբար, 31 հանգստյան տուն, 19 տուրիստական բազա՝ ընդհանուր առմամբ նախատեսված մոտ 98500 մարդու համար։ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2013 թվականից հատել է 1 միլիոնի սահմանագիծը։ 2016 թվականի ընթացքում, չնայած ներքին ու արտաքին լուրջ խնդիրներին (Քառօրյա պատերազմ), Հայաստանում զբոսաշրջությունը ոչ միայն չնվազեց, այլև նախորդ տարվա համեմատ ավելացավ մոտ 6 %-ով՝ հասնելով 1,26 միլիոնի։
  3. Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար
    Ճամփորդելը յուրաքանչյու երկիր թանկ հաճույք է: Եվ նունկերպ այդ գումարը, որը զբոսաշրջիկները ծախսույմ են Հայաստանում, և որը ստանում ենք տուրիզմի զարգացման շնորհիվ, գնում է երկրի բյուջե, ինչը խելացի և ճիշտ օգտագործելու դեպքում նպաստում է երկրի զարգացմանը:
  4. Ի՞նչ կապ ունի տվյալ ճյուղը տնտեսության այլ ճյուղերի հետ
    Տուրիզմի զարգացման նախադրյալներից շատ կարևոր է Հայ մշակույթը: Շատերը գալիս են Հայաստան փորցելու օրինակ մեծ համբավ ունեցող թոնրի լավաշը, հայկական ծիրանը, գինին և այլն: Այդ ամենը մենք ունենք գյուղատնտեսության, սննդի արտադրության և այլ ճյուղերի շնորհիվ: Հետևաբար ալյ տնտեսության ճյուղերի զարգացումը որոշ չափով կօգնի տուրիզմի զարգացմանը նույնպես:
  5. Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը
    ՀՀ-ն ունի համարյա ամեն ինչ տուրիզմի զարգացումն ապահովելու համար, եթե մենք մի փոքր խնամքով վերաբերվենք, և ոչնչացնելու փոխարեն զարգացնենք այն ինչ ունենք, միգուցե և մեծ առաջադիմություններ ունենանք: Հիմա ամենուր կհանդիպեք աղբի կույտեր, որոնք դեռ կաճեն… Եթե մարդիկ սովորեն գնահատել իրենց ունեցածը, դա մի գուցե նպաստի Տուրիզմի ապագա զարգացմանը:

ՀՀ լեռնաշխարհ

  1. Ո՞ր լեռն ունի Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը:
    ՀՀ բարձրավանդակի ամենաբարձր լեռը Մասիսն է(Մեծ Արարատ), ունի 5165 մ. բարձրություն ծովի մակարդակից: Իսկ Մասիսը(Փոքր Արարատը) 3925 մ. բաձրություն:
    Հայաստանի Հանրապետության տարածքի ամենաբարձր լեռը Արագածն է, 4096 մ. բարձրությունով:
  2. Թվե՛ք Հայկական լեռնաշխարհի մի քանի խոշոր լճեր
    Սևան լիճը, Վան և Ուրմիա լճերը…
  3. Ո՞ր գետն է այլ կերպ անվանվում «Մայր գետ»
    Արաքս գետին այլ կերպ անվանում են «Մայր գետ»:
  4. Թվե՛ք Հայկական լեռնաշխարհի մի քանի խոշոր գետեր
    Արաքս, Տիգրիս, Կուր, Եփրատ….

Աղայան«Նպատակ դաստիարակության»

Աղայան«Նպատակ դաստիարակության»

Աղայանի առաջարկած դաստիարակության ուղղությունները.

Безымянный

Մարդիկ ձգտում են իդեալականության, սակայն հիմնականում կենտոնանում մի բանի վրա: Ինքս շատ փնտրել եմ այդ գախտնիքը և կարծում եմ հիմա հասկանում եմ դա: Մարդը պետք է անթերի լինի բոլոր՝ երեք առումով, և առանց գոնե մեկի, մնացածը ոչինչ են:
Եթե մարդ ունի արտաքին և խելք, սակայն հոգի չունի՝ նա դատարկ է: Երբ մարդ չունի խելք, դժվար է խոսել նրա հետ ինչ-որ բանի մասին, և հասկանալ առհասարակ, և իհարկե առանց խելքի ոչնչի չես հասնի այսօր… Իսկ եթե արտաքինը չի հաջողվել, ոչ ոք չի նայի նրա հոգուն և մտքին:

Այս հատվածը կառանձնացնեմ, որպես գլխավոր ասելիք հոդվածում:
Безымянный

Խոսքը մարդում մարմնի, մտքի և հոգու մասին է: Ըստ Աղայանի՝ առանց մեկը մյուսի նրանք պիտանի չեն, և զարգացած պետք է լինեն երեքը միասին:

Աղայան «Երկու խոշոր չարիք»

Աղայան «Երկու խոշոր չարիք»  հոդվածը
Խոսքը մտավոր հոգնածության և ներվոտության մասին է: Ըստ գրողը, դա այնպիսի մակարդակի է հասել, որ իրենից լուրջ վտանգ է ներկայացնում մարդկության ապագայի համար: Ըստ գիտնականները մտավոր հոգնածությունը և ներվոտությունը ազդում են մարդու ոչ միայն ֆիզիկական այլ նաև մտավոր զարգացման վրա:
Ըստ հոդվածի Ներվոտությունն առաջ է եկել բազում պատմական դեպքերի պատճառով: Կարծում եմ կհամաձայնեք, որ ոչ մի երկիր չի անցել այնքան դժվարությունների միջով՝ որքան Հայաստանը… Դա հոգեկան լուրջ հարված է նույնպես: Նաև պատճառներ են տեխնիկական գիտության հսկայական զարգացումը, գոյության կռիվը, նաև նյութապաշտության դեմ ազդող կրոնի կռիվը… Այդ ամենը և ոչ միայն, շատ ազդեցին մարդկանց նեռվայն համակարգի վրա, և անջնջելի հետք թողեցին:

Մտավոր հոգնածության պատճառներ են ժամանակակից դպրոցները, համալսարանները և կրթության համակարգը: Հիմա բոլորը ձգտում են ուսում ստանալ և ծողներն ամեն ինչ անում են իրենց երեխաների ուսումն ապահովվելու համար: Այդ պատճառով դպրոցները լիքն են աշակերտներով, և շատերի ուշադրությունը ամենևին դասերը չեն: Եվ որոշ դպրոցների վատ պայմանները, կարծես աղ վերքի վրա:
Եվ քանի որ պատճառը այդ ամենի դպրոցն է, նա էլ պետք է լուծում տա այդ ամենին: Առաջարկվեց հոդվածում, լիովին դեն նետել հին կրթական համակարգը և ստեղծել նորը:

ՀՀ սահմանադրություն (2-րդ գլուխ)

Հոդված 30.Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը

Կանայք և տղամարդիկ իրավահավասար են:

Ըստ ՀՀ սահմանադրության կանանք և տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ: Հետևաբար բոլոր կարծրատիպերը կապված աշխատանքի, հագուստի, պահվածքի և այլ բաների հետ, գալիս են ժողովրդից: Աշխատանքները բաժանվում տղամարդկանց և կանանց մինչև՝ «կինը չի կարող արհեստավոր դառնալ, կամ տղան մատնահարդար…», այդ ամենը գալիս է կարծրատիպերից, իսկ օրենքի հավասար բոլորը հավասար են…

Հոդված 42.Կարծիքի արտահայտման ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը:

3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Իհարկե ցանկացած մարդ ունի իրավունք արտահայտելու իր կարծիքը, սակայն շատերը կարծիք բառի տակ հասկանում են վիրավորել և քարեր նետել միմիանց վրա…
Համացանցը համարում եմ հարմար հարդակ, քանի որ այնտեղ միշտ կան մարդիկ ովքեր կկիսեն քո կարծիքը:

Homework

  1. no
  2. no
  3. no
  4. no
  5. yes
  6. no
  7. yes
  8. no
  9. yes
  10. yes
  11. no
  12. yes
1. If you had told me you were going to the beach, I’d have come whit you.
2. If Dan had missed the plane, he’d have been very annoyed.
3. I’d have got you a present if I’d have known it was your birthday.
4. We wouldn’t have gotten lost if we’d taken a map with us.
5. If the car hadn’t broken down, I wouldn’t have finished in time.
6. If you hadn’t helped me, I wouldn’t have finished in time.
7. If Baz hadn’t shown you what to do, what would you have done?
  1. If it had been cold, we’d have lit a fire.
  2. If John had come, we’d have done some pinting.
  3. Claire would have bought some clothes if she’d seen something she liked.
  4. If the joke hadn’t been very funny, the audience wouldn’t have laughed.
  5. We wouldn’t have decided to leave if it hadn’t been really noisy.
  1. If Kevin hadn’t just got a text message, he wouldn’t have looked at his mobile phone.
  2. If he hadn’t looked at his mobile, he would have seen the banana skin.
  3. If someone had picked up the banana skin earlier, is wouldn’t have been there.
  4. If Kevin hed seen the banana skin, he wouldn’t have stood on it
  5. If he hadn’t stood over, he wouldn’t have fallen over.
  6. If he hadn’t fallen over, he wouldn’t have broken his mobile.
  7. If he hadn’t broken his mobile, he would have replied to the text message.
  1. If Vida got home earlier, she would have gone to the gym.
  2. If she’d gone to the gym that evnening, she wouldn’t have watched TV.
  3. If she hadn’t watched TV, she wouldn’t have seen the advertising.
  4. She wouldn’t have bought the Fitmaster 5000, if she hadn’t look fanrastic.
  5. She wouldn’t have put it at the top of the stairs, if she hadn’t bought it.
  6. She’d have continued going on the gym, if she hadn’t loved Fitmaster 5000 every day.
  7. If she hadn’t gone so fast, she wouldn’t have fallen down.
  8. If she didn’t fallen down the stairs, she wouldn’t have broken her leg.

Hollywood — its life and times

«Hollywood — its life and times» թարգմանություն

20րդ դարի սկզբին, նոր քաղաքը սկսեց զարգանալ հարավային Կալիֆոռնիայի ծովի մոտ գտնվող հարթավայրում:
Անունն էր Լոս Անջելես — Իսպանական մենաստանի անունով, որը արդեն երկար տարիներ է այդպես է կոչվում:
Միևնույն ժամանակ նոր արդյունաբերություն էր ծնվում ՝ կինոթատրոններ: Ամերիկայում դրանք կոչվում էին «շարժանկարներ», սակայն ապագայում կարճացվեց, և կոչվեց «ֆիլմ»:

Ամերիկական ֆիլմերը սկսեցին կյանքը Նյու Յորքում, բայց 1910-ից, ֆիլմ ստեղծողները տեղափոխվեցին Լոս Անջելես: Նյու Յորքում ամեն ինչ շատ թանկ դարձավ՝ աշխատողները, տարածքը, տաքսիները: Ինչն ավելի վատ էր՝ ձմռանը դժվար էր ֆիլմ նկարելը, քանի որ շատ ցուրտ էր:

Ընդհակառակը, Լոս Անջելոսի ռեգիանները լիքն էին առավելություններով: Կալիֆոռնիաում նրանք կարող էին ամբողջ տարի ֆիլմ նկարել, և ամեն ինչ եժան էր: Մասնավորապես, կար շատ տարածք վաճառքի համար:
Կինոնկարիչները գտան այն, ինչ իրենց անհրաժեշտ էր, Լոս Անջելեսից մի քանի մղոն հեռավորության վրա՝ շատ չանցած ՝ մեծ նոր ստուդիաներ էին կառուցվում Հոլիվուդ կոչվող տարածքում, փոքրիկ, չոր բլուրների մի քիչ հեռավորության վրա:

Ֆիլեմերը շատ արագ դարձան հայտնի, մասնավորապես երբ » talkies»-ը առաջին անգամ հայտնվեց 1925-ին: Այնուամենայնիվ, ֆիլմեր նկարելը թանկ էր, և կինոընկերություններին անհրաժեշտ էր գումար: Այդ պատճառով Հոլլիվուդը` փոքր քանակությամբ, խոշոր ընկերություններ, ինչպիսին են MGM, 20th Century Fox, Warner Bros և Paramount, վերցրեցին իրենց կառավարման տակ: Ինչից հետո, խոշոր ընկերությունները ունեցան իրենց վերելքները և վայրեջքները, սակայն նրանց մեծ մասը դեռ այնտեղ է: Որոշ հին անվանումները փոխարինվել են նորերով, ընկերությունները, ինչպիսինն են Walt Disney և Սթիվեն Սփիլբերգի «Amblin» Ընկերությունը:

Բնականաբար Հոլիվուդը շատ է փոխվել 80 տարվա ընդացքում: Այսօր խոշորագույն ստուդիաները պատկանում են մեծ միջազգային ընկերությունների։ Օրինակ.՝ Նորությունների կորպորացիան, որին հիմա պատկանում է Fox-ը, նաև նրան են պատքանում լրատվական թերթերը, որոնք տարածված են երեք մայցամաքներում(Ներառյալ Լոնդենի «Times» ամսագիրը), և արբանյակայն հեռուստատեսության ցանցը Ամերիկայում, Ասիայում և Եվրոպայում:
Միայն այնպիսի մեծ ընկերությունները՝ ինչպիսին է Fox-ը, կարող են իրենց թույլ տալ, նկարահանել ներկայիս թանկարժեք ֆիլմերը: Տիտանիկը՝ որն ամենաթանկ ֆիլմն է երբևէ: Fox-ը ստիպված էր դիմել մեկ այլ խոշոր ընկերության՝ Paramount-ին:
Այն ժամանակ Հոլիվուդը կարող էր նկարահանել ֆիլմեր միայն Ամերիակայի համար, իսկ այսօր նա պետք է անի դա ամբողջ աշխարհի համար: Հնարավոր է անցյալում մենք այլ կերպ էինք երազում: Այսօր, որոշ չափով Հոլիվուդի շնորհիվ, մարդուկ ունեն նման երազանքներ:
Հիմա մենք ապրում ենք համաշխարհային մշակույթի դարաժրջանում: Հոլիվուդը չի ստեղծել այդ մշակույթը, սակայն լավ, թե վատ առումով, նա ունեցել է ամենահզոր նորդումներից մեկը նար մեջ: Ձեզ դուր է գալիս դա, թե ոչ, բայց մենք բոլորս հիմա Հելվուդի մոլորակում ենք ապրում:

Եղեգիս

Նախագծով կրկին շարժվում ենք դեպի Արատես, և քանի որ ես դեռ անյտեղ չեմ հասցրել լինել և սա առաջին անգամն է, որոշեցի մի փոքր տեղեկություն հավաքել տեղանքի մասին:

Եղեգիս գյուղիը, որը գտնվում է Արատեսի հարևանությամբ:

Եղեգիսը գյուղ է Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում։ Եղեգնաձոր քաղաքից գտնվում է մոտ 18 կմ հեռավարության վրա, Երևանից՝ 135 կմ։ Այն փռված է Եղեգիս գետի ձախ ափի սարալանջին, ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1640 մ։ Եղեգիս գյուղի մոտ կա հրեական գերեզմանատուն։

Միջնադարյան Եղեգիսը Հայաստանի ամենահարուստ համայնքներից է եղել։ 13-14 դարերում այն եղել է Օրբելյան իշխանական տոհմի նստավայրը։
Գյուղի Սուրբ Աստվածածին մատուռը կառուցվել է 1703 թվականին ավելի հին եկեղեցու ավերակների վրա, իսկ սուրբ Կարապետ, Զորաց եկեղեցիները 13-րդ դարի կառույցներ են։ Հատկանշական է, որ Զորաց եկեղեցում է կատարվել ռազմի դաշտ մեկնող զորքի երդման և օրհնության արարողությունները։
15-րդ դարում Լենկ Թեմուրի և այլ զավթողական արշավանքներից, այնուհետև երկրաշարժի հետևանքով ավերվել է քաղաքը։ Ավելի ուշ գյուղում բնակություն են հաստատել թուրքալեզու բնակիչներ և այն անվանել՝ «Ալայազ»։
1988 թվականին Սումգայիթյան դեպքերից հետո գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայ ընտանիքներով։ Վերականգնվել է պատմական Եղեգիս բնակավայրի անվանումը։