Առասպելներ

Առասապել — միֆ, ավանդություն, ժողովրդական բանահյուսության վիպերգական ժանրերից մեկը, որի մեջ գերբնական ու չափազանցված ձևով արտացոլվել են հնագույն ժողովուրդների կյանքի կարևորագույն դեպքերը, աշխարհի վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ընկալումները։

1. Ներկայացրու «Հայկ և Բել» առասպելի առասպելի բովանդակությունը: Ո՞րն է «Հայկ և Բել» առասպելի . էությունը: Ի՞նչ է առասպելը:
Աղեղնավոր Հայկը հայ ցեղի նախնին է, իսկ բռնակալը Բելը՝ սեմական ժողովուրդների արեգակնային աստվածը կամ Ասորեստանի թագավորը։ Բոլորը հպատակվեցին Բելին, իսկ Հայքը հրաժարվեց: Հայկն Իր տոհմով Բաբելոնից գնում է Արարադ երկիրը, ապա անցնում է Հարք, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշեն և բնակվում այնտեղ։ Բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն։ Հայկը մերժում է: Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։ Ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին։ Նաև ասում են, որ հայերը սերում են Հայկից:

2. Ներկայացրու «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելի բովանդակությունը: Այս առասպելի հետ է կապվում ժողովրդական մի արտահայտություն։ Ի՞նչ արտահայտության մասին է խոսքը։
Հայոց արքա Արա գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի մասին առասպել: Այդ ժամանակ Ասորեստանի արքան էր Նինոսը: Շամիրամը շատ էր լսել Արայի գեղեցկության մասին և վառվում էր նրան տեսնելու ցանկությունից, սակայն չի համարձակվում այդ քային ամուսնում վաղից:
Եվ ահա Նինոսի մահվանից հետո, Շամիրամը բազմաթիվ փորձեր է անում Արային հասնելու՝ ուղարկում բազմաթին ընծաներ, առաջարկում ամուսնանալ և թագավորել բոլորին, սակայն կրիկին ու կրիկին ստանում մերժում: Շամիրամը իսկապես զայրանում է և որոշում ուրիշ կերպ լուծել հարցը, նա զորք է հավաքում և շարժվում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու։ Չնայած նրան, որ Շամիրամը հրամայել էր Արային ողջ թողնել, նա զոհվում է: Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապարանքի վերնատանը։ Հայոց զորքը ցանկանում է վրեժ լուծել Արայի համար, ինչը կանղելու նպատակով Շամիրամն ասում է նրանց, որ հրամայել է իր աստվածներին լիզել նրա վերքերը և հարություն տալ թագավորին: Ասորեստանի թագուհին գաղտնի թաղում է Արային, իր փեսացուներից մեկին է տալիս Արայի հանդերձանքը և լուր է տարածում, թե արալեզները հարություն են տվել նրան։
Ասորեստան վերադառնալուց հետո Շամիրամի դեմ ապստամբություն է բռնկել: Հայաստան փախչելիս նա ցանկացել է ջուր խմել Վանա ծովից, վրա են հասել նրան հետապնդողները, խլել և ծովն են նետել նրա կախարդական ուլունքները. Շամիրամը տեղում քարացել է: Այդ ժամանակվանից տարածվել է «Ուլունք Շամիրամա ի ծով» ժողովրդական արտահայտությունը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s