Притча об истинном богатстве

Притча об истинном богатстве/ Առակ ճշմարիտ հարստության մասին

Մի անգամ շատ նշանավոր  միմարդ դիմեց իմաստունին հարցով.
— Ասա՛,  հարգելի՛ս, եթե դու այդքան խելացի ես, ինչու՞ հարուստ չես:
Ի
մաստունը, դիմելով    հարուստի  ոսկյա  թանկ թիկնոցին,  պատասխանեց.

— Տեսնո՞ւմ ես, հարգելի՛ թիկնոց, հարստությունն իմ ներքուստ է, ոչ թե արտաքուստ: Երբ քո տերը քնում է, նա չի վերցնում իր հետ ո՛չ քեզ, ո՛չ ծառային, ո՛չ ոսկի, ո՛չ էլ ինչ-որ այլ բան: Եվ եթե նա երազում  իր հետևից վազող վագր տեսնի,   պետք է վախեցած փախչի վագրից, ոչ թե օգնության կանչի ծառային:
Քնի մեջ նրան վագրից միայն արագ վազելու ունկությունը կփրկի: Եթե նա երազում տեսնի, որ սառչում է սառնամանիքին, նա կդողա ցրտից, բայց չի կարող վերցնել և ծածկվել քեզնով՝  տաքուկ թիկնոցով: Նրան ցրտից կփրկի միայն  կրակ վառելու ունակությունը: Իրական հարստությունը մեր կարողություններն են: Նրանք մեր մեջ են, իսկ արտաքուստ միայն նրանց դրսևորումներն են:
Հարուստը զարմացած էր նրանից, որ իմաստունը խոսում է իր թիկնոցի հետ, ոչ թե իր, բացականչեց.
— Դու խելագար ես! Ինչպես կարելի է խոսել իմ թիկնոցի հետ և չնկատել ինձ՝  նրա տիրոջը:

Իմաստունը ժպտաց և ասաց.
— Այսպիսին են մարդկանց մեծ մասը: Նրանք խոսում են մարմնի հետ և չեն տեսնում նրանց, ովքեր համարվում են տեր:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s